Ավստրալական Փերթ քաղաքի գնացքում հանկարծ հայտնվել է մի երիտասարդ ու սկսել պարել բարձր երաժշտության ներքո՝ պարում ներքաշելով բոլորին:
«Ես պարզապես ցանկանում էի փոքր-ինչ ուրախություն տարածել»,- ասել է սոցիալական արտիստ Փիթեր Շարփը, ով վերջին շրջանում վիրտուալ հանրությանը ներկայացնում է մարդկանց ուրախացնելուն ուղղված իր արշավից տեսանյութեր:
Նրա նախաձեռնությունը նպատակ է ունեցել նաև խթանել սոցիալական քննարկումներն ու զրույցները տրանսպորտում: