Ավստրալիայի խորհրդարանը չեղյալ է հայտարարել խորհրդարանի շենքում դեմքն ամբողջովին փակող հագուստ՝ փարանջա, նիկաբ, չադրա կամ բուրկա, կրելու սահմանափակումների մասին որոշումը: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հոկտեմբերի սկզբին հայտարարվել էր, որ կարգելվի փակ դեմքով մարդկանց մուտքը բաց պատկերասրահ, և նրանք կկարողանան խորհրդարանի աշխատանքը դիտել միայն պաշտպանված ձայնախլացուցիչ ապակու հետևից, ուր սովորաբար էքսկուրսիայի են տանում երեխաներին:
Խորհրդարանի հարցերով կառավարական դեպարտամենտի որոշումը քննադատության է արժանացել ավստրալական մամուլում՝ իշխանություններին մեղադրել են մուսուլմաններին ճնշելու համար:
Նոր որոշման համաձայն՝ այդպիսի հագուստով մարդիկ պետք է դեմքը բացեն խորհրդարանի մուտքի մոտ, բայց հետո կարող են բաց ցուցասրահում գտնվել մնացած այցելուների հետ: