Թուրքիայում այսօր կմեկնարկեն ՆԱՏՕ-ի շտաբային զորավարժությունները՝ 12 գործընկեր երկրների մասնակցությամբ: Այս մասին հայտնում է Ria Novosti-ն՝ հղում անելով Թուրքիայի գլխավոր շտաբի հայտարարությանը:
«Զորավարժություններն ուղղված են պոտենցիալի ամրապնդմանը՝ մասնակից երկրներում համատեղ աշխատանքի և համագործակցության համար»,- ասվում է հայտարարության մեջ: Զորավարժություններին կմասնակցեն Ադրբեջանը, Մակեդոնիան, Բոսնիա և Հերցեգովինան, Սերբիան, Ղազախստանը, Մոնտենեգրոն, Մոլդովան, Հորդանանը, Ուկրաինան, Մավրիտանիան, Ալժիրը և Պակիստանը:
Սպասվում է, որ զորավարժություններին կմասնակցեն 143 մարդ, նրանցից 84-ը կներկայացնեն Թուրքիան, 11-ը՝ ՆԱՏՕ-ի անդամ այլ երկրներ, 48-ը՝ դաշինքի գործընկեր երկրները՝ ասվում է հայտարարության մեջ: