Այսօր՝ հոկտեմբերրի 20-ին կմեկնարկեն Ազգային ժողովի հերթական քառօրյա նիստերը:
Հոկտեմբերի 17-ին կայացած ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցության ընթացքում ձևավորված՝ ընթացիկ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել է 4 հարց, 2 միջազգային պայմանագիր, ԱԺ և հոկտեմբերի 20-23-ի քառօրյա նիստերի օրակարգի նախագծում՝ 119 հարց և 26 միջազգային պայմանագիր:
Նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու և քառօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը կհաստատվեն ԱԺ հոկտեմբերի 20-ի նիստում:
Օրակարգի հաստատումից հետո խորհրդարանը կշարունակի նախորդ քառօրյայում ներկայացված «2013 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության և երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին» տարեկան զեկույցի քննարկումը: