Իսպանիայի առաջնության 8-րդ տուրի շրջանակներում կայացած «Էյբար»-ի դեմ հանդիպմանը «Բարսելոնա»-ի հարձակող Լիոնել Մեսսին հրաժարվել է ենթարկվել թիմի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի ցուցումներին: Այդ մասին հայտնում է AS-ը:
Հանդիպման 76-րդ րոպեին Լուիս Էնրիկեն մտադիր էր փոխարինել Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստին, սակայն վերջինս հրաժարվեց լքել խաղադաշտը: Մարզիչը ստիպած էր զգուշացնել իր օգնականին, որ կփոխարինվի Նեյմարը:
Հիշեցնենք` նշված խաղում «Բարսելոնա»-ն 3:0 հաշվով առավելության հասավ մրցակցի նկատմամբ, իսկ Մեսսին մեկ գոլ հեղինակեց: