Ժամանակակից սյուրռեալիզմը շարունակում է ինտենսիվ աշխատանքը հասարակության գիտակցության ընդլայնման ու ընկալման ուղղությամբ: Ֆոտո-կոլաժների յուրահատուկ շարքը ներկայացնում է ծագումով հույն նկարչուհի Եվգենյա Լոլին, որը դիտողին սովորական իրականությունից կտրում է և տանում դեպի զարմանալի աշխարհ՝ մարդկային հասկացությունից անդին:
Լոլին իր փսիխոդելիկ աշխատանքները ստեղծում է առանձին լուսանկարների տարրերից՝ վերցված հին սնդուսափայլ ամսագրերից: Այս մասին գրում է kulturologia.ru-ն:
Սյուրռեալիստական կոլաժները լիարժեք վիզուալ պատմություններ են, խենթ գաղափարներ, որ իրենց արտացոլումն են գտել նրա ստեղծագործություններում:
Նկարչուհու կոլաժները միավորում են փոփ-արտը, դադաիզմն ու սյուրռեալիզմը: Ներկայում Եվգենյան ապրում է Կալիֆոռնիայում: