ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի կարծիքով` «Բավարիա»-ի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին պետք է որակազրկվի, եթե շարունակի հրաժարվել ելույթ ունենալ Ֆրանսիայի հավաքականի կազմում: ՈւԵՖԱ-ի կանոնների համաձայն` ֆուտբոլիստը պետք է որակարզկվի իր ակումբի երեք խաղով, եթե հրաժարվում է հանդես գալ ազգային թիմի կազմում:
«Ինչ վերաբերում է Ռիբերիին, ապա ես, պարզապես, հիշեցի ՈւԵՖԱ-ի կանոնները: Պատկերացրեք, եթե Վարանը, Բենզեման կամ Ֆրանսիայի հավաքականի մյուս ֆուտբոլիստներն ասեն, թե չեն ցանկանում խաղալ:
Նման իրավիճակները կարգավորել է պետք: Այդ պատճառով Ռիբերիին արժե պատժել, եթե նա առաջիկայում ևս հրաժարի խաղալ Ֆրանսիայի հավաքականում»,- Mirror-ը մեջբերում է Պլատինիի խոսքերը: