Կատուն, որի մռութը միշտ զարմացած արտահայտություն է կրում, հավակնում է աշխարհի ամենազարմացկոտ կատվի տիտղոսին: Կենդանին բնակվում է Չինաստանում:
Բենյա անունով բրիտանական կարճամազ կատվի բերանից ներքև գտնվող շրջանաձև մի հատվածի մորթին մուգ է: Դրա շնորհիվ կատվի բերանը կարծես զարմանքից կլոր բացված լինի:
Կատուն համացանցային աստղ է դարձել այն բանից հետո, երբ նրա տերը՝ Լոու Լայ Չոուն, նրա լուսանկարները տեղադրել է Duitang չինական սոցցանցում:
Լուսանկարները՝ Boredpanda.com-ի: