Գերմանական Lufthansa ավիաընկերության օդաչուների գործադուլի պատճառով չեղյալ է հայտարարվել մոտ 1.5 հազար չվերթ: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Հիմնականում հետաձգվել են կարճ և միջին հեռահարությամբ եվրոպական չվերթները:
Չվերթների չեղյալ հայտարարման պատճառով կտուժի ավելի քան 200 հազար ուղևոր:
Գործադուլը սկսվում է Երևանի ժամանակով ժամը 13:00-ին և կավարտվի հոկտեմբերի 21-ին՝ ժամը 23:59-ին: