Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Լավագույն ինդիկատորը

ԲՀԿ-ական գործարար պատգամավոր Գրիգոր Մարգարյանը՝ Բելաջիոյի Գրիշը, ասում է, որ ԲՀԿ-ն ընդդիմություն չէ, այլ այլընտրանք և ԲՀԿ-ական գործարարները վախենալու կամ մտահոգվելու հարկ չունեն, կարող են նույնիսկ հանրահավաքի գնալ: Նրա կարծիքով` կարող են մտահոգվել, եթե ԲՀԿ-ն հայտարարի ընդդիմություն դառնալու մասին:

Գրիգոր Մարգարյանը՝ Բելաջիոյի Գրիշը, այս հարցում, իհարկե, վստահելի փորձագետ է: Նրա շուրթերով խոսում է պրակտիկան: Երբ 2006 թվականին «Օրինաց երկիր» կուսակցությունը դուրս եկավ իշխանությունից և դարձավ ընդդիմություն կամ հայտարարեց ընդդիմություն դառնալու մասին, ՕԵԿ-ից մեկը մեկի հետևից դուրս եկան գործարարները, որոնց թվում էր նաև Բելաջիոյի Գրիշը: Եվ նրանց մի մասը հանգրվանեց հենց ԲՀԿ-ում՝ Սամվել Բալասանյան, Բելաջիոյի Գրիշ, Շիշ Մելո: Նրանք այսօր ԲՀԿ-ում են և դուրս չեն եկել, գոնե դեռ դուրս չեն եկել, և եթե նրանք կարծիք են հայտնում ընդդիմություն-այլընտրանք տիրույթում տարբերությունների մասին, ապա նրանց կարծիքը, ըստ էության, գերազանցած ունի ցանկացած քաղաքագետի կամ փորձագետի, ցանկացած քաղաքական գուրուի կարծիք:

Գործարարները, որ Հայաստանում ներգրավված են այս կամ այն կուսակցության շարքերում, հանդիսանում են տվյալ կուսակցության ամենախոսուն, ամենահավաստի ինդիկատորը, և եթե նրանք այսօր հայտարարում են, որ մտահոգվելու բան չեն տեսնում, ուրեմն ԲՀԿ-ն չի անում մի բան, որը կդիպչեր նրանց բնազդային լարերին: Իսկ բնազդային լարերը հայաստանյան քաղաքականության մեջ որևէ կերպ ներգրավված միջին վիճակագրական գործարարի համար իշխանությունների հանդեպ լոյալությունն է: Կնշանակի` ԲՀԿ-ն նրանց չի տվել լոյալության մասով մտահոգությունների տեղիք, և նրանք հարկ չեն համարում մտածել ԲՀԿ-ից ազատվելու մասին:

Սրան զուգահեռ` պետք է նաև հավանական համարել մեկ այլ տարբերակ՝ իշխանություններն են ԲՀԿ-ական գործարարներին տվել հանգստության և այսպես ասած` ապահովության երաշխիքներ, ինչի արդյունքում էլ Բելաջիոյի Գրիշը հանգիստ խոսում է անհանգստանալու կարիքի բացակայության մասին: Դա էլ հավանական տարբերակ է իհարկե, և գուցե թե ոչ պակաս, քան այն, որ ԲՀԿ-ն իսկապես ընդդիմություն չէ, այլ ընդամենը Հայաստանում իշխանական բուրգի գագաթի այլընտրանք:

Սակայն այս դեպքում արդեն պետք է անհանգստանար ԲՀԿ-ն, ԲՀԿ-ի, այսպես ասած, քաղաքական առաջնորդները պետք է անհանգստանային, քանի որ եթե կուսակցության շարքերում ընդգրկված գործարարները իշխանություններից ստացել են հանգստության երաշխիքներ, ուրեմն նրանք այդ երաշխիքների դիմաց պետք է ինչ-ինչ պայմաններ կատարեն: Հո երաշխիքները չեն տրվել սև կամ կապույտ աչքերի համար՝ տրվել են որոշակի պայմանների դիմաց: Դա նշանակում է, որ իքս պահին, ամենաանհարմար պահին, ամենաճակատագրական պահին, ամենակարևոր պահին նրանք ԲՀԿ-ին հարված են հասցնելու թիկունքից: Ինչպիսին կլինի այդ հարվածը` դժվար է ասել: Կարող են տարբեր բնույթի հարվածներ լինել, քանի որ այդ գործարար սեգմենտը ԲՀԿ-ում զուտ քանակական նշանակություն ունեցող չէ, այլ տնօրինում է ռեսուրսների և կուսակցության ընդհանուր հաշվեկշռում ունի ֆունկցիոնալ կարևոր նշանակություն:

Եվ այսպես, եթե նման սեգմենտը իշխանություններից հանգստության երաշխիքներ է ստանում, կնշանակի` ինչ-որ կերպ հատուցելու է դրանց դիմաց: Եվ սա էլ իր հերթին նշանակում է, որ կուսակցության ղեկավարությունը պետք է ձգտի ժամ առաջ ազատվել իշխանափոխություն հռչակած կուսակցությունում չանհանգստացող գործարարներից, որոնք ինչ-որ գործարքի մեջ են իշխանությունների հետ՝ եթե հանգիստ են:

Չէ՞ որ առնվազն տարօրինակ է, որ կուսակցությունը Հայաստանում դառնում է ժողովրդական շարժման առաջամարտիկ, կուսակցությունը հայտարարում է, որ իշխանափոխության է գնում, այն էլ` ամբողջական, որ հաղթելու է և հետքայլ չի լինելու՝ «զադնի չկա» տարբերակով, իսկ դրանում ներգրավված գործարարները ոչ մի մտահոգություն չունեն: Սա առնվազն պետք է կասկածի տեղիք տա, որովհետև կա՛մ Հայաստանում արդեն ժողովրդավարություն է, և ոչ ոք գործարարներին չի նեղացնում քաղաքական հայացքների համար, կա՛մ ինչ-որ բան իսկապես այնպես չէ: Եթե Հայաստանում ժողովրդավարություն է, ապա ազնիվ կլինի հայտարարել այդ մասին, իսկ եթե ոչ, ապա մնում է եզրակացնել, որ ինչ-որ գործարք կա իշխանությունների և ԲՀԿ-ական անհոգ գործարարների միջև:

Սա, իհարկե, խոսում է Հայաստանի քաղաքական համակարգի և դրանում ներգրավված հիմնական դերակատար ուժերի, մեղմ ասած, անոմալ բնույթի մասին: Կայացած քաղաքական համակարգերում գործարար մասնակիցը, որպես քաղաքական ուժի դերակատարման և նպատակների անկեղծության ինդիկատոր, ուղղակի աբսուրդ կլիներ: Բայց Հայաստանում այդ աբսուրդը նորմ է, ինդիկատոր, որը կողմնորոշիչ է հասարակության համար: Ընդ որում` դա ամենից շատ երևի թե խանգարում է հենց գործարարներին, որոնք, իհարկե, հաճույքով կզբաղվեին բիզնեսով և չէին խառնվի քաղաքականության մեջ, եթե երկրում գործեր սեփականության պաշտպանության սահմանադրական մեխանիզմը: Սակայն եթե գործեր սահմանադրական մեխանիզմը, ապա Հայաստանում հաստատ այլ կլիներ և՛ գործարարների, և՛ քաղաքական գործիչների ու դերակատարների կազմը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում