Մի քանի տասնյակ նացիստ հանցագործներ ԱՄՆ-ից ստացել են միլիոնավոր դոլարներ՝ որպես սոցիալական նպաստ, քանի որ իշխանությունների խնդրանքով ստիպված են եղել լքել Միացյալ Նահանգները: Այս մասին գրում է Assoctated Press-ը:
Գործակալության տվյալներով՝ ԱՄՆ արդարադատության նախարարությունը օրենքի սողանցքերով երկրում ապրող նացիստներին նպաստներ է երաշխավորել, եթե նրանք լքեն Նահանգները և հրաժարվեն ԱՄՆ քաղաքացիությունից:
Եվրոպայում առնվազն 4 նախկին նացիստներ շարունակում են նպաստներ ստանալ: 1979-ից ի վեր ԱՄՆ-ը լքած առնվազն 38 մարդ նպաստ է ստացել: