Ճապոնիայի էկոնոմիկայի, առևտրի և արդյունաբերության նախարար Յուկո Օբուտին հրաժարական է տվել ֆինանսական սկանդալի պատճառով՝ հայտնում է Reuters գործակալությունը:
Կին նախարարը հրաժարականի դիմում է ներկայացրել վարչապետ Սինձո Աբեին իրենց 30 րոպեանոց հանդիպման ժամանակ: Նախարարների կաբինետի ղեկավարը բավարարել է նրա հայցը:
Օբուտիին մեղադրել են քաղաքական միջոցները դիմահարդարման և քաղաքականության հետ կապ չունեցող այլ բաների վրա ծախսելու մեջ: Փորձագետները կարծում էին, որ նա վարչապետի պաշտոնի գլխավոր հավակնորդներից մեկն է: