ԱՄՆ Կենտրոնական զինվորական հրամանատարությունը հայտնել է, որ սիրիական Քոբանի քաղաքը ԴԱԻՇ-ի զինյալներից պաշտպանող քրդական զորքերին օգնելու համար զենքի, զինամթերքի և դեղորայքի տեսքով օգնություն է նետվել օդից: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
«ԱՄՆ ռազմաօդային ուժերի բեռնատար C-130 ինքնաթիռները զենքով և մարդասիրական օգնությամբ լի մի քանի արկղեր են նետել՝ քրդական զորքերին օգնելու համար, ովքեր փորձում են վերադարձնել Քոբանին ԴԱԻՇ-ի զինյալներից»,- ասվում է հաղորդագրությունում: