ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ելույթ է ունեցել հանրահավաքին՝ հաջակցություն Դեմոկրատական կուսակցությունից Մերիլենդ նահանգի նահանգապետի պաշտոնի թեկնածու Էնթոնի Բրաունի: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Ելույթիժամանակ Օբաման մարդկանց մի քանի անգամ կոչ է արել գնալ քվեարկելու:
«Չի կարող ոչ մի արդարացում լինել: Դուք պետք է քվեարկեք»,- ասել է նախագահը:
Ուշադրություն չդարձնելով Օբամայի ելույթին՝ մեծ թվով մարդիկ սկսել են լքել դահլիճը, ինչի հետևանքով ամերիկացի նախագահը ստիպված է եղել դադարեցնել ելույթը:
Գործակալության տվյալներով՝ Դեմոկրատական կուսակցության թեկնածուների մեծ մասը չեն ցանկանում Օբամայի հայտնվելն իրենց նախընտրական արշավներում, քանի որ նախագահի ժողովրդականության վարկանիշը գտնվում է ցածր մակարդակի վրա:
Այնուհանդերձ, Օբաման ծրագրում է ելույթ ունենալ Չիկագոյում՝ հաջակցություն Իլինոյսի նահանգապետի թեկնածու Փեթ Կուինի անցկացվելիք հանրահավաքի: