Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն, այսօր՝ հոկտեմբերի 19-ին, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ այցելել է Արցախի Հանրապետության հարավային թև:
ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Բակո Սահակյանը կարևորել է Հայաստանի տարբեր քաղաքական ուժերի մասնակցությունը և համախմբումը Արցախի շենացման ու զարգացման գործում՝ այն համարելով համազգային նշանակության խնդիր:
Նախագահին ուղեկցել են վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: