Կատալոնական «Բարսելոնա»-ի և Չիլիի ազգային հավաքականի դարպասապահ Կլաուդիո Բրավոն խոսել է իր «չոր» հաշվով հանդիպումների մասին, տեղեկացնում է Barcastuff-ը:
«Չգիտեմ, թե քանի հանդիպում եմ անառիկ պահել դարպասը, սակայն գիտեմ, որ այդ ամենը նաև թիմի մյուս ֆուտբոլիստների աշխատանքի շնորհիվ է:
Մրցակիցների գրոհները քիչ են, սակայն` շատ վտանգավոր: Պարտավոր եմ կենտրոնանալ խաղի ամեն րոպեի վրա, քանի որ մրցակիցները չեն սպասում, այլ գրոհում են»,- հայտարարել է Բրավոն: