Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի դարպասապահ Ջո Հարտը խոսել է իր թիմակցի` Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Սերխիո Ագուերոյի մասին, տեղեկացնում է ITV-ն:
«Հանդիպումը հիանալի ընթացք ունեցավ երկու թիմերի փայլուն խաղի շնորհիվ: Փառք Աստծո, որ մեր թիմն ավելի հաջողակ գտնվեց:
«Տոտենհեմ»-ը լավ խաղ ցուցադրեց, սակայն Կունը փայլուն գոլեր խփեց և ապահովեց մեր հաղթանակը: Վստահ եմ, որ Ագուերոն կարող էր ևս մի քանի գոլի հեղինակ դառնալ»,- հայտարարել է Հարտը: