Thursday, 25 04 2024
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում

Վստահ եմ, որ կգա գործողությունների ժամանակը. Արամ Զ. Սարգսյան.168.am

168.am-ը րուցել է նախկին վարչապետ, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանի հետ

Երկու օր առաջ ձեր կուսակցությունը հանդես էր եկել հայտարարությամբ, որով Դուք անընդունելի էիք համարում Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին, սակայն որևէ մեխանիզմ չէիք մատնանշել այդ գործընթացը խափանելու համար: Կարելի է կարծել, որ Դուք ևս անդամակցությունն «անշրջելի» եք համարում: 

Բացարձակապես անշրջելի չենք համարում, ուղղակի յուրաքանչյուր գործընթաց իր հասունացման ժամանակն ունի: Ակնհայտ է, որ Հայաստանի բնակչության մի ստվար զանգված իր հանապազօրյա հացի խնդիրը լուծում է Ռուսաստանի միջոցով: Իմ շատ-շատ բարեկամներ ինձ ասում են, որ` դու կարողանում ես քո ընտանիքը պահել, իսկ ի՞նչ ենք անելու մենք, եթե մեզ կամ մեր երեխաներին չթողնեն գնալ Ռուսաստան` գումար վաստակելու: Ես դրա բացատրությունն ունեմ, որ այսպես շարունակվելու դեպքում, ի վերջո, ոչ մեկս էլ հնարավորություն չի ունենա ընտանիք պահել, և այդպիսով վերջանալու է Հայաստանը: Իսկ եթե ուզում ենք, որ Հայաստանի բնակիչները մնան Հայաստանում, այստեղ կարողանան արժանապատիվ վաստակի հնարավորություն ունենալ, Հայաստանը պետք է դառնա արդար երկիր, ապրի այն արժեքներով, որով ապրում են ԵՄ և ոչ թե ԵՏՄ անդամ երկրները:

Կան մարդիկ, ովքեր ասում են, որ Եվրասիական տնտեսական միությունից հնարավոր է Հայաստանը պոկել, եթե Ռուսաստանը կրկին հնարավորություն չունենա մյուս երկրներին պահել իր ուղեծրում՝ ԽՍՀՄ-ի փլուզման օրինակով, մյուսները համոզված են, որ այդ միության մեջ մի քանի տարի մնալուց հետո հասարակությունը կփոխի իր վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ և կփորձի ազատվել այդ միությունից: Դուք ինչպե՞ս եք պատկերացնում «անշրջելին» հետ շրջելը:

Նախ ուզում եմ անդրադառնալ «անշրջելի» եզրույթին, որը շրջանառության մեջ դրվեց ԲՀԿ-ի շուրջ համախմբված ուժերից մեկի՝ ՀԱԿ ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից, ով հայտարարելով, որ Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին անշրջելի է, այդպես էլ չարտահայտեց իր վերաբերմունքն այդ միության նկատմամբ՝ չասելով` լա՞վ է, թե՞ վատ է, որ Հայաստանն այդ միության անդամ է դառնում: 

Անձամբ ինձ համար Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին այնքան է անշրջելի, որքան Սերժ Սարգսյանի` Հայաստանի փաստացի նախագահ լինելը:

Թե՛ Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին, թե՛ Սերժ Սարգսյանի նախագահությունը տեղի է ունեցել առանց հանրային կարծիքը հաշվի առնելու, և հասարակության համախմբման և պայքարի արդյունքում երկու դեպքում է կարելի հետ շրջել տեղի ունեցածը: Որովհետև, եթե մենք ԵՏՄ-ին անդամակցությունը համարենք անշրջելի, նշանակում է, որ մենք համակերպվում ենք դրա հետ, համակերպվում ենք, որ մեզ որպես ստրուկ պահելու են այնտեղ:

Բայց հայ ժողովուրդը 1988-89թթ. անկախության շարժում չսկսեց և չհասավ հաջողության, որ այսօր ինչ-որ մարդիկ մեր պետությունը նորից միացնեն Ռուսաստանին, իսկ մյուսները՝ դա համարեն անշրջելի: Իսկ ինչ վերաբերում է իշխանության խնդրին. Հայաստանի` Եվրասիական միությանն անդամակցության դեպքում ոչ մի տարբերություն չի լինի, թե ով է Հայաստանի նախագահը: Ավելին՝ այդ միության ներսում իշխանություն ու նախագահ չի փոխվում, և եթե ընդունում ենք, որ այդ անդամակցությունն անշրջելի է, ապա ընդունում ենք, որ Հայաստանում ևս պետք է լինի ներքաղաքական զարգացումների այն մոդելը, որը կա ՌԴ-ում, Ղազախստանում և Բելառուսում:

Իսկ ինչպե՞ս եք պատկերացնում ԵՏՄ-ին անդամակցության գործընթացի հետ շրջելը:

Դրա հիմքում պետք է լինի քաղաքական ընդդիմության միասնական հանդես գալը, որը հույս կառաջացնի հասարակության մեջ, որովհետև հասարակությունը քաղաքական պրոցեսներին մասնակցում է, երբ փոփոխությունների հույս է տեսնում: Որ հասարակությունն այսօր ուզում է փոփոխություն, ուզում է ազատվել այս իշխանություններից, դա միանշանակ է: Հանուն այդ փոփոխության` նա պատրաստ է ներել նախկինում իրեն մենակ թողածին, իրեն կողոպտածին, և այս առումով է, որ հասարակությունը հանրահավաքի է գնում, ասելով` գնամ տեսնեմ, միգուցե մի բան փոխվի: Բայց ասօր ես ասում եմ, որ հնարավոր չէ դուրս գալ հրապարակ և ասել, որ` եկեք համախմբվենք և թույլ չտանք Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին, քանի որ դա տանում է Հայաստանի անկախության և ինքնիշխանության կորստին: Որովհետև որքան էլ իմ ասելիքը համոզիչ լինի, միևնույն է՝ հասարակությունն ասելու է, որ եթե դուք ընդդիմադիր եք, եթե փոփոխություն եք ուզում, միացեք հարթակում կանգնած ուժերին, որոնք ևս պայքարում են փոփոխության համար, ոչինչ, որ նրանք այդ փոփոխությունը տեսնում են ԵՏՄ շրջանակներում: Հիմա ես հասկանում եմ, որ հասարակության մեծամասնությունը, գուցե 50-60 տոկոսն առանց Ռուսաստանի չի տեսնում Հայաստանի գոյատևումը: Բայց մեկ տարի հետո Հայաստանի բնակչության հազիվ 10 տոկոսն է գոհ լինելու ԵՏՄ-ին անդամակցությունից, որովհետև տեսնելու են, թե այդ միությանն անդամակցելն ինչ ազդեցություն է ունենալու մեր քաղաքական կյանքի վրա, Ղարաբաղի հիմնահարցի լուծման վրա, յուրաքանչյուրի տնտեսական և սոցիալական խնդիրների լուծման վրա, և խորը հիասթափություն են ապրելու: Ահա այդ իրավիճակում է, որ գործընթացը հետ շրջելու գաղափարը սկսելու է աշխատել: Ճիշտ հասկացեք. ԵՏՄ-ին անդամակցությանը դեմ հանդես եկող ուժերը կարող են շատ հեշտ համախմբվել, բայց համախմբվելուց հետո պետք է գործողություններ իրականացվեն, որովհետև եթե տարբեր քաղաքական ուժեր համախմբվում են և չեն դիմում գործողությունների, ճահճի պարագայում նրանք պառակտվում են: Հիմա գործողությունների համար նպաստավոր պայմաններ չեն, բայց ես վստահ եմ, որ այդ պայմանները կլինեն, կգա գործողությունների ժամանակը:

Կա տեսակետ, որ հրապարակի հարթակում կանգնած ուժերի ներկայացուցիչները փառաբանում են հայ-ռուսական համագործակցությունը, ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունն անշրջելի են համարում հանուն նրա, որ ստանան Ռուսաստանի աջակցությունն իշխանափոխության հարցում: Ժամանակին հարթակի կուսակցություններից մեկի ղեկավարը լինելով, ինչպե՞ս եք վերաբերվում իշխանափոխության հարցում Ռուսաստանի կողմից ընդդիմությանը ցուցաբերվող հնարավոր աջակցությանը:

– Ռուսաստանի իշխանությունը որևէ խնդիր չունի Հայաստանի այսօրվա իշխանության հետ, որպեսզի շահագրգիռ լինի նրա փոփոխության հարցում, որովհետև Հայաստանի իշխանությունը նույնիսկ Հայաստանի անկախության և ինքնիշխանության հաշվին պատրաստ է ծառայի նման կատարել Ռուսաստանից եկող հրահանգները: Այսինքն` չկա մի հարց, որի հետ կապված Սերժ Սարգսյանը կմերժի Վլադիմիր Պուտինին: Բացի այդ, Ռուսաստանի իշխանությունները միշտ էլ ասել են, որ իրենք աշխատում են գործող իշխանության հետ, և ընդդիմության կամ ոչ իշխանության հետ իրենք գործընթացներ չեն ծավալում: Բացի այդ, իրենք ընդդիմության աջակցության իրենց ձևերը պարզ ցույց են տվել թե 2003թ. նախագահական ընտրությունների ժամանակ, երբ ընդդիմության թեկնածուն Ստեփան Դեմիրճյանն էր, թե 2008թ., երբ թեկնածուն Լևոն Տեր-Պետրոսյանն էր:



Հարցազրույցն  ամբողջությամբ 168.am-ում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում