Thursday, 18 04 2024
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով
Ամբաստանյալը հայհոյել, սպառնացել է դատավորին և նրա ընտանիքին
Ռուս խաղաղապահները լքում են իրենց «անպատասխանատվության գոտին»
23:00
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գերազանցում է միջուկային մարտագլխիկների քանակով
22:45
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
Ներքին դիսկուրսի սպառնալիքը. պարտությունը ճակատագիր չէ
Բաքուն փորձում է բովանդակազրկել իր պատերազմական հանցագործությունները. փաստեր չունեն
Մահակով բռնաբարելու ակնարկ, ծեծ․ՆԳՆ-ում բելառուսացման պրոցես է՝ Փաշինյանի գիտությամբ
21:50
Սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք
Podcast կարևորի մասին
21:20
Գերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և Իսրայելին
ՀՀ և Ֆրանսիայի ԱԳՆ-ները քաղաքական խորհրդակցություններում անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի
Ռուսաստանը խոստովանեց պարտությունը
Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին. Լիտվայի ԱԳ նախարարը՝ Ալեն Սիմոնյանին
ՌԴ Տյումենի մարզի ութ բնակավայրերում տարհանում է հայտարարվել
ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները հայտնել են երկկողմ օրակարգն ակտիվորեն հարստացնելու պատրաստակամություն

10 մարդ, որոնք խաբել են համակարգին

Օրենքների շրջանցումը և համակարգում թերություններ գտնելը միայն խաբեբաների համար չէ։ Ձեռներեց մարդիկ իրենց ոչ ստանդարտ մտածողության շնորհիվ օգուտներ են գտնում այնտեղ, որտեղ, թվում է, այն չի կարող լինել։

1. Բանկի դեմ՝ բանկային մեթոդներով

fcukthesystem01 10 человек, которые обманули систему

Իրավապահ մարմինների նախկին աշխատակից 42-ամյա Դմիտրի Ագարկովը սքանավորել է «Թինքոֆ, Վարկային համակարգեր» բանկից փոստով իրեն ուղարկված պայմանագիրը և մանր տառերով դրանում փոփոխություններ կատարել՝ հավելելով, որ վարկից օգտվելու տոկոսադրույքը և առձեռն միջոցների հանձնման կոմիսիան 0% է։ Բանկն այդ փաստաթուղթը ստորագրել է։ Ագարկովի կողմից բանկային վարկային քարտի երկտարյա օգտագործումից հետո նրա դեմ հայց է հարուցվել, որը դատարանը հրաժարվել է բավարարել։

2. VIP ծառայության տարին՝ անվճար

fcukthesystem02 10 человек, которые обманули систему

Չինացի Կվոնգ Իֆ Պոն մի ամբողջ տարի եղել է օդանավակայանի VIP գոտու հաճախորդը, չնայած այդպես էլ ոչ մի անգամ որևէ տեղ չի թռել։ Օդանավակայանի ծառայությունը բիզնես դասի հաճախորդներին առաջարկում էր մի շարք ծառայություններ, որոնց արժեքը, ինչպես ենթադրվում էր, արդեն մտնում է տոմսի արժեքի մեջ։ Դրանց թվում էր նաև առաջնակարգ սնունդը, բարը, հանգստի գոտին, ընդ որում, այդ ամենը՝ անվճար։ Կվոն Իֆը մի անգամ China Eastern Airlines ինքնաթիռի բիզնես դասի տոմս է գնում և ամեն անգամ հետաձգում այն՝ այդպիսով երկարաձգելով իր «անդամությունը» Յուշու Կսիան օդանավակայանի VIP ակումբին։ Նա ամեն օր գրանցվում էր, որպեսզի ճաշի բարձրակարգ ձևով, հետո թռիչքը հետաձգում էր հաջորդ օրվան, և այդպես մի տարի, մինչև որ մի օր նրան բացահայտեցին։

3. ՉԻնաստանի ծրագրավորողների վարձու աշխատանքը

fcukthesystem03 10 человек, которые обманули систему

Ամերիկյան մի ընկերության անվտանգության բաժինը հայտնաբերում է, որ աշխատակիցներից մեկը չափազանց շատ ինտերնետ թրաֆիք է ծախսում տեսանյութերի որոնման, Reddit և eBay կայքերի ինտերնետ բրաուզերի վրա։ Պարզվում է՝ քառասնամյա ծրագրավորողն իր ամբողջ աշխատանքը ուղարկել է չինացի մասնագետների աուտսորսին։ Ի դեպ, շանհայցի աշխատողների ծառայությունների վճարման համար նա ծախսել է սեփական վաստակի մեկ հինգերորդ մասը։

4. Հակածխախոտային օրենքի շրջանցումը Մինեսոտայում

fcukthesystem04 10 человек, которые обманули систему

2007թ. ԱՄՆ Մինեսոտա նահանգում հակածխախոտային օրենք է ընդունվել, որն արգելում էր բարերում ծխելը։ Համաձայն օրենքի՝ դուք պատասխանատվությունից ազատվում եք, եթե դերասան եք և դեր եք խաղում, որի ժամանակ պիտի ծխեք։ Barnacle բարի տերերը սկսեցին երեկոյան թատերական ներկայացումներ կազմակերպել, որտեղ ամբողջ աշխատակազմն ու այցելուները դերասան էին դառնում։

5. Արձակուրդ՝ պուդինգ արտադրողի հաշվին

fcukthesystem05 10 человек, которые обманули систему

1999թ. Կալիֆոռնիայից ինժեներ Դևիդ Ֆիլիպսը կարդաց դեսերտներ արտադրողի և նոր ավիաուղիների համատեղ գովազդային ակցիան։ Ակցիայի պայմաններով՝ պուդինգի տուփի յուրաքանչյուր 10 պրոմոկոդի համար գնորդը 1000 միլ էր ստանում։ Արդյունքում նա գնեց 12150 տուփ պուդինգ, որը նրան արժեցավ 3140 դոլար։ Նա այնքան միլ հավաքեց, որ դրա համար տոմսերը կարժենային 25 000 դոլար։ Արդյունքում նրա ընտանիքը 3 տարի անվճար թռչում էր ինքնաթիռներով։

6. Դեռահասներ, որ հարստացան «ելակի» սիրահարների հաշվին

fcukthesystem06 10 человек, которые обманули систему

Նյու Ջերսիից երկու պատանիներ New York Post-ում հայտարարություն տեղադրեցին 10 թոփ ֆիլմ ընդամենը 49.95 դոլարով վաճառելու մասին։ Սովորաբար 10 կոմպլեկտն արժենում է 100 դոլարից ոչ պակաս։ Գնորդները քիչ չէին։ Ձեռներեց տղաները բանկային հաշիվ բացեցին, որտեղ փոխանցեցին ստացված չեկերի միջոցները։

7. Ճեղքվածք CitiBank վարկային քարտերի համակարգում

fcukthesystem07 10 человек, которые обманули систему

CitiBank վարկային քարտը թույլ է տալիս վերադարձնել գնումների 5%-ը Airtel, BSNL, Vodafone և մյուս օպերատորների հեռախոսի հաշվին։ Տելեկոմ ծառայության ստուգումը կատարվում է Merchant Category Codes-ի բազայի վրա, իսկ դրանց ֆինանսների տեղ հասցնելը և կարգավիճակի որոշումն իրականացնում են MasterCard-ըևVisa-ն։ Airtel-իևCitiBank-ի MCC-ը նույնն է, այդ պատճառով բանկի քարտով գործողության տոկոսը կարելի է փոխանցել հեռախոսային օպերատորին, իսկ հետո նորից ուղարկել քարտի հաշվին։ Այդ սողանցքից կարողացան օգտվել բազմաթիվ ամերիկացիներ։

8. Ավստրալական իշխանություն՝ 30 հոգուց

fcukthesystem08 10 человек, которые обманули систему

60-ականների վերջերին ավստրալական ֆերմեր Լեոնիդ Քեսլին հացահատիկի մեծ բերք ստացավ։ Հաշվի առնելով գյուղատնտեսական քվոտաները՝ դա կարող էր եկամտաբեր լինել նրա համար։ Կառավարությունը չէր պատրաստվում մեծացնել հացահատիկի լեգալ իրացման ծավալները, նույնիսկ սպառնում էր խլել «ավելորդ» հողերը։ Հուսահատված Լեոնարդը փորձեց դուրս գալ Ավստրալիայի կազմից և իր տարածքը ինքնուրույն երկիր հռչակել։ Այդպիսով, Հաթ Ռիվեր նահանգի հինգ ընտանիք միավորվեցին իշխանության մեջ՝ իրենց արժույթով, խորհրդանիշով և առաջնորդով։ 1972թ. նահանգը դադարեց հարկեր վճարել, և մինչ օրս այդ ինքնուրույն պետության մեջ 30 մարդ է ապրում։

9. Հարկերից ազատ լողացող տներ Սիեթլում

fcukthesystem09 10 человек, которые обманули систему

Շատ տարիներ առաջ ամերիկյան Սիեթլի բնակիչները կտրուկ փոխեցին քաղաքի դիմագիծը։ XX դարի սկզբին խիստ ձեռներեց քաղաքացիներից մեկը հայտնաբերեց, որ օրենքով շարժվող ունեցվածքը՝ նավակները, լաստանավերը և մյուս ջրային տրանսպորտը, չեն հարկվում, ինչը նշանակում է, որ կարելի է տներ կառուցել ջրի վրա և ոչինչ չմուծել պետությանը։ Այդ տնակները հիմնականում կառուցեցին նրանք, ովքեր չէին կարողանում հող գնել։

10. Ինքնաթիռի տոմսեր ԱՄՆ դրամահատարանի հաշվին

fcukthesystem10 10 человек, которые обманули систему

Հայտնի է որ ԱՄՆ-ում 1-դոլարանոց թղթադրամն ավելի թանկ արժե, քան 1-դոլարանոց մետաղադամը, որը շրջանառության մեջ կարող է ավելի երկար մնալ։ 2010-ին դրամահատարանը որոշեց մեծացնել 1-դոլարանոց մետաղադրամների շրջանառությունը՝ առաջարկելով բոլոր ցանկացողներին գնել այն օնլայն։ Որևէ սահմանափակում չկար։ Ջեյն Լյաու Լյաուն հսկայական քանակությամբ մետաղադամներ պատվիրեց՝ օգտագործելով Cash Back քարտը, որը թույլ է տալիս բունուսային միլեր ստանալ։ Հետո նա մետաղադրամներն ստացավ անվճար՝ դրանք տարավ բանկ, մարեց վարկային հաշվեկշիռը։ Նրան հաջողվեց տնտեսել տոմսերի արժեքը և ինքնաթիռով անվճար արձակուրդի մեկնել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում