Ֆրանսիական ՊՍԺ-ի կիսապաշտպան Լուկաս Մոուրան բացառել է իր վերադարձը դեպի հայրենիք, տեղեկացնում է Tutto Mercato-ն:
«Ես չեմ վերադառնա Բրազիլիա: Չեմ ցանկանում լքել Եվրոպան: Ցանկանում եմ նոր պատմություն գրել և նվաճել տիտղոսներ, որից հետո կվերադառնամ «Սան-Պաուլու»:
Կվերադառնամ Բրազիլիա այն դեպքում, երբ զգամ, որ արդեն իմ առաքելությունն ավարտվել է»,- հայտարարել է Մոուրան: