Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Թե ինչպես է քաղաքացին «խեղճ» ոստիկաններին «ստիպել», որ իրենից կաշառք վերցնեն

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Վարդապետյանի նախագահությամբ ավարտվեց Սամվել Հակոբյանի և Ֆելիքս Մկրտչյանի գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ ոստիկանության մայոր Սամվել Հակոբյանը, լինելով ոստիկանության Նոր Նորքի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի պետ, իսկ լեյտենանտ Ֆելիքս Մկրտչյանը լինելով նույն բաժանմունքի տեսուչ, նախնական համաձայնությամբ, խմբով շորթմամբ ստացել են խոշոր չափերի կաշառք և, անցնելով իրենց լիազորությունները՝ Ջ. Մ.-ին շուրջ 8 ժամ ապօրինի ազատությունից զրկել են ու պահել ոստիկանության Նոր Նորքի բաժնի վարչական շենքում:

Գործի քննությամբ պարզվել է նաև, որ Ֆելիքս Մկրտչյանը իր ծանոթուհուց խաբեությամբ, կաշառքի պատրվակով փորձել է հափշտակել 200 հազար դրամ, բայց իր կամքից անկախ պատճառներով հանցագործությունն ավարտին չի հասցրել՝ վերոհիշյալ գործով բռնվել է կաշառք ստանալու պահին:

46-ամյա Սամվել Հակոբյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով և 309 հոդվածի 1-ին մասով:

28-ամյա Ֆելիքս Մկրտչյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով, 309հոդվածի 1-ին մասով և 34-178 հոդվածի 2-րդ մասի 1.1 և 5-րդ կետերով:

Մեղադրողն իր մեղադրական ճառում հաստատված է գնահատել ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքները և միջնորդել է նրանց դատապարտել 7-ական տարի ազատազրկման:

Ըստ դատական ակտի՝ Սամվել Հակոբյանն ու Ֆելիքս Մկրտչյանը 2014 թվականի հունվարի 22-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնի վարչական շենք են հրավիրել չափահաս Ջ. Մ.-ի հորը, ներկայացրել են, թե անչափահաս աղջկա մոր ընկեր Էդգարը բողոքել է, որ Ջ.-ն անչափահաս աղջկա հետ սեռական հարաբերություն է ունեցել:

Ապա ոստիկանները քաղաքացուց պահանջել են 2 հազար դոլար՝ նրա որդու նկատմամբ քրեական գործ չհարուցելու համար, հակառակ դեպքում սպառնացել են ոտնահարել քաղաքացու և նրա որդու իրավունքները, օրենքով պաշտպանվող շահերը, այսինքն՝ իրենց ենթադրաբար հայտնի դարձած հանցագործության դեպքի առթիվ նախաձեռնել քրեական հետապնդում:

Քաղաքացին համաձայնել է պահանջված կաշառքի գումարը տալ:

Նույն օրը երիտասարդն ութ ժամ ապօրինի պահվել է ոստիկանության բաժնում՝ կաշառքը ստանալուց հետո նրան բաց թողնելու պայմանով: Հայրը գնացել է գումար ճարելու: Բայց երբ պարզվել է, որ տղայի հայրն այդ օրը ոչ մի կերպ չի կարողանում հայթայթել պահանջված գումարը, տղային ժամը 19-ին բաց են թողել:

Քաղաքացին հաջորդ օրերին բազմիցս գումարի չափի վերաբերյալ սակարկել է Հակոբյանի և Մկրտչյանի հետ:

2014 թվականի փետրվարի 6-ին Ֆելիքս Մկրտչյանը Սամվել Հակոբյանի հետ նախնական համաձայնությամբ իր աշխատասենյակում անձամբ քաղաքացուց ստացել է 1000 դոլար կաշառք և տեղում բռնվել է ԱԱԾ աշխատակիցների կողմից:

Ընդհանուր իրավասության դատարանում Սամվել Հակոբյանն իրեն մեղավոր չի ճանաչել:

Նա հայտնել է, թե 2014 թվականի հունվարին իր ղեկավարած բաժանմունքի աշխատակից Ֆելիքսն իրեն ասել է, թե անչափահաս Գոգայի (անունը փոխված է) ու ինչ-որ տղայի հետ կապված դեպք է պատահել: Ինքը հանձնարարել է, որ նա ճշտի հանգամանքները ու տղային հրավիրի բաժին:

Երկու ժամ անց Ֆելիքսը տեղեկացրել է, թե տղան բնակվում է Դավթաշենում, այցի ժամանակ նա տանը չի եղել, բաժին է եկել տղայի հայրը, որ պարզի, թե ինչ է պատահել:

Ինքն այդ քաղաքացուն ասել է, որ նրա տղան պետք է բաժին գա, որից հետո միայն իրենք կզրուցեն:

Քաղաքացին պարտավորվել է որդուն ներկայացնել:

Հաջորդ օրը հայր ու որդի եկել են: Տղան պատմել է, որ համացանցում ծանոթացել է Գոգայի հետ, մի քանի անգամ իրենք համբուրվել են, ուրիշ ոչ մի բան չի եղել:

Ինքը Ֆելիքսին հանձնարարել է, որ նա տղային տանի իր աշխատասենյակ ու պարզի իրողությունը:

Ինքը տեղյակ չի եղել, թե տղան քանի ժամ է մնացել բաժնում:

Մի քանի օր հետո իր աշխատասենյակ է եկել տղայի հայրը, ասել է, թե մեկնում է Ռուսաստան, հարցրել է՝ կարո՞ղ է հանգիստ գնալ, ինքն ասել է՝ ամեն ինչ նորմալ է, ու Ֆելիքսին հանձնարարել է ճանապարհել քաղաքացուն:

Մի քանի օր հետո Ֆելիքսն ասել է, թե քաղաքացու հետ «գումարային պայմանավորվածություն» է ձեռք բերել:

Ինքը շատ է բարկացել Ֆելիքսի վրա, նախատել է, թե ինչո՞ւ է նա նման բան արել, խայտառակել է իրենց բոլորին: Ֆելիքսին ասել է. «Ոնց արել ես, դու էլ տակից դուրս արի»:

Ունենալով երկար տարիների օպերատիվ աշխատանքի փորձ՝ հասկացել է, որ Ֆելիքսի հեռախոսը կարող է գաղտնալսվել, դրա համար զգուշացրել է, որ քաղաքացու հետ հեռախոսով չխոսի, անմիջապես կանչի բաժին ու հրաժարվի «այդ ամենից»:

Փետրվարի 6-ին այդ քաղաքացին եկել է բաժին: Ինքը խուսափել է նրա հետ հանդիպումից ու դուրս է եկել շենքից: Մի քանի ժամ անց վերադարձել է ու իմացել, որ Ֆելիքսին բռնել են: Հետո իրեն են տարել:

Նախկինում ինքը տվյալ քաղաքացուն չի ճանաչել, իրենց մեջ թշնամություն չի եղել, ինքը չգիտի՝ ինչու է նա ստում:

Ֆելիքս Մկրտչյանը դատարանում հայտնել է, որ 2013 թվականին անչափահաս աղջկա՝ Գոգայի մայրը դիմում է ներկայացրել իրենց՝ անչափահասների գործերով բաժանմունք, և հայտնել է, թե դուստրը հաճախակի բացակայում է տնից, իրեն անհայտ ուղղությամբ է գնում: Որպեսզի պարզի, թե աղջիկն ինչով է զբաղվում, ինքը բացատրություններ է վերցրել: Հետո աղջկան տեղավորել է ՀՕՖ-ում:

Նախատոնական օրերին աղջկա մայրը բաժին է եկել, պարտավորվել, որ երեխայի դաստիարակությամբ անձամբ կզբաղվի ու տուն է տարել Գոգային:

Հունվարի 7-ին աղջկա հետ բաժին է եկել աղջկա մոր ընկերը ու պատմել է, որ այդ օրը մտել է Գոգայենց տուն, ու Գոգան ասել է, թե ննջարանում իր ընկերն է: Անունն էլ է ասել:

Աղջիկը մնացել է բաժնում, որ նրան նորից ՀՕՖ տանեն: Ինքը մինչ այդ աղջկանից փորձել է պարզել, թե ինչ է եղել նրա ու տղայի միջև: Աղջկան տարել են ՀՕՖ:

Ինքը ճշտել է այդ տղայի ինքնությունը, բնակության վայրը և հունվարի վերջին այդ դեպքի մասին զեկուցել է իր բաժանմունքի պետ Սամվել Հակոբյանին:

Տղային ու հորը կանչել են ոստիկանություն:

Սամվել Հակոբյանը հանձնարարել է, որ ինքը տղայի հետ խոսի, պարզի իրողությունը և նրան ճանապարհի:

Տղայի հայրն իրեն դուրս է կանչել աշխատասենյակից, որ առանձին խոսեն: Այդ քաղաքացին տարօրինակ զրույց է վարել: Ինքը նրան բացատրել է, որ տղայի արարքի մեջ քրեածին տարրեր են պարունակվում:

Քաղաքացին խուճապահար է եղել ու ասել, որ անհրաժեշտ ամեն բան կանի՝ գործը փակելու համար, քանի որ չի ցանկանում՝ որդին քրեական պատասխանատվության ենթարկվի: Նա իրեն գումար է առաջարկել: Ինքը բացատրել է, որ «այդ վիճակը չի»: Բայց քաղաքացին պնդել է իր առաջարկը ու նշել է, թե հազար դոլար կտա: Ինքը ձայն չի հանել: Քաղաքացին մտածել է, թե իր լռությունը… անհամաձայնության նշան է, պետք է գումարը բարձրացնել, գումարի չափը կամովին բարձրացրել ու հասցրել է 2 հազար դոլարի:

Ինքն այդ ժամանակ ֆինանսական խնդիրներ ուներ՝ 708 հազար դրամի չափով վարկ, մտածել է, թե քաղաքացու «պարտադրած» գումարով կարող է իր վարկը փակել: Ինքն առանց ձայն հանելու գլխով է արել ու տվել է իր համաձայնությունը: Բայց այդ ժամանակ քաղաքացին հանկարծ ասել է, թե այդքան չի կարող տալ, գոնե՝ 1500 դոլար: Ինքը նորից չի արձագանքել, բայց ասել է, թե տղայի հետ պետք է դեռ աշխատի:

Վերադարձել է իր աշխատասենյակ: Տղան ասել է, թե Գոգան իրեն հրավիրել է սուրճ խմելու: Իրենց միջև առանձնապես բան չի եղել: Գործողությունները վերջացնելով՝ ինքն արգելք չի ստեղծել, որ տղան բաժնից գնա: Նա հարազատների հետ հեռախոսակապի մեջ է եղել, անգամ առանց ուղեկցության զուգարան է գնացել: Ինքը նրան սուրճ ու թեյ է առաջարկել, տղան համաձայնել է: Նրա հետ խոսել է դեպքի և կենցաղային այլ հարցերի շուրջ:

Տղայի հայրը զանգել ու խնդրել է, որ տղան բաժնում մնա, մինչև ինքը բաժին հասնի: Ինքը տղային չի ասել, որ նրա հայրը գնացել է գումար բերելու: Չի հիշում, թե քաղաքացին երբ է բաժին եկել: Նա ասել է, թե գումար ճարել չի կարողացել, մի քանի օր ժամանակ է խնդրել: Ինքը տղային չի արգելել հորաքրոջ տուն գնալ, պարզապես ասել է, թե շուտով հայրը կգա, միասին կգնան:

Նրանց հեռանալուց հետո իր մեջ կասկած է առաջացել, որ այդ քաղաքացին կարող է համագործակցել այլ մարմինների հետ: Զանգել է նրան, որ հասկանա, թե ինչ է կատարվում: Նրա «պասիվ վարքագիծը իր մոտ կասկածի տեղիք է տվել»:

Մի քանի օր անց ինքը զանգել է այդ քաղաքացուն, որ հասկանա, թե նա ինչի է ընդունակ:

Հունվարի քսանութին քաղաքացին զանգել է ու ասել, թե ցանկանում է հանդիպել: Հանդիպել են հունվարի 31-ին: Նրա պահվածքում ինքը տարօրինակություններ է նկատել: Նրան ճանապարհել է ու հետը այլևս կապ չի պահպանել:

Փետրվարին այդ քաղաքացու առաջարկի մասին ինքը պատմել է իր ղեկավար Սամվել Հակոբյանին, նա անակնկալի է եկել ու զայրացել: Առաջարկել է կանչել քաղաքացուն ու հրաժարվել գումարի առաջարկից:

Փետրվարի վեցին քաղաքացին եկել է, ցանկություն է հայտնել անպայման Հակոբյանին տեսնելու, բայց ինքն ասել է, որ նա տեղում չէ: Նրան ուղեկցել է իր աշխատասենյակ, որ հրաժարվի առաջարկից:

Այդ պահին քաղաքացին հանել է գումարը: Իր հետ անհասկանալի մի բան է կատարվել: Ինքը դարակից հանել է մի ծրար, տվել է քաղաքացուն, նա գումարը դրել է ծրարի մեջ ու խուճապահար փախել է, իսկ ինքը չգիտի թե ինչու՝ ծրարը դրել է իր գրպանը: Այդ պահին իրեն են մոտեցել անվտանգության բաժնի աշխատողները: Ինքը գրպանից հանել է ծրարը, արձանագրություն է կազմվել՝ իբր ինքը կաշառք է վերցրել, ու իրեն տարել են ԱԱԾ:

Տուժողի առաջարկին գլխով համաձայնության նշան անելը պետք է դիտվի որպես խարդախություն, ոչ՝ որպես կաշառք…

Գործով անցնող տղան դատարանում հայտնել է, թե Գոգայի հետ ծանոթացել է համացանցում դեռ երկու տարի առաջ: Ինքը երկու տարով բացակայել է Հայաստանից: Երբ վերադարձել է, նորից հանդիպել է Գոգային, նրա հրավերով գնացել է նրանց տուն: Մինչև տուն բարձրանալը շքամուտքում համբուրվել են, իսկ տանը միասին սուրճ են խմել: Այդ ընթացքում ալկոհոլ չեն օգտագործել: Քիչ անց տուն է եկել Գոգայի մոր ընկերը, հետաքրքրվել է, թե ինքն ինչ է անում այնտեղ: Դրանից հետո Գոգային այլևս չի տեսել:

Ինքը նույն բանը պատմել է ոստիկան Ֆելիքս Մկրտչյանին, ասել է, որ ինքը Գոգայի հետ սեռական հարաբերություն չի ունեցել, միայն շքամուտքում համբուրել է: Ֆելիքսն ասել է, թե աղջիկն անչափահաս է, նրան համբուրելու համար ինքը ենթակա է քրեական պատասխանատվության…

Չնայած Հակոբյանն ու Մկրտչյանը օպերատիվ աշխատանքի փորձ ունեին, բայց նրանց գաղտնալսված հեռախոսային խոսակցությունները նրանց մեղքը հաստատող ապացույցներ են դարձել…

Ընդհանուր իրավասության դատարանը Սամվել Հակոբյանին և Ֆելիքս Մկրտչյանին մեղավոր է ճանաչել մեղսագրված արարքների համար: Արարքների վերաորակում չի եղել:

Սամվել Հակոբյանը դատապարտվել է 5 տարի ազատազրկման:

Ֆելիքս Մկրտչյանը դատապարտվել է 5 տարի ազատազրկման և 500 հազար դրամ տուգանքի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում