Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Հայաստանն ու ԵՄ-ն քննարկում են հարաբերությունների 2 մակարդակ. Բորիս Նավասարդյան

Հայաստանն ու Եվրոպական միությունը քննարկում են հարաբերությունների 2 մակարդակ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց ԵՄԱ ղեկավար, Արևելյան գործընկերության հայաստանյան ազգային պլատֆորմի համակարգող Բորիս Նավասարդյանը՝ անդրադառնալով Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցության փաստաթղթի ստորագրմանն ու ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգին:

Նա նշեց, որ ԵՄ-ն մի քանի տարբերակ ունի Հայաստանի համար, բայց դրանք գտնվում են տեսական մակարդակի վրա, քանի որ կախված են նրանից, թե ինչի է պատրաստ Հայաստանը, ինչպիսի պարտավորություններ և կաշկանդող գործոններ կան ԵՏՄ-ում՝ ՀՀ անդամակցության տեսանկյունից: Ըստ նրա՝ մոտակա ամիսներին ԵՄ-ի հետ կքննարկվեն հարաբերությունների 2 մակարդակի հարցեր:

«Առաջին մակարդակը բարձր մակարդակն է, որի համաձայն՝ պետք է փորձեն հստակեցնել, թե հարաբերությունները ինչպիսի ձևաչափ և բովանդակություն կարող են ունենալ մոտակա տարիների ընթացքում: Այսինքն՝ ինչ և ինչպես է կոչվելու Հայաստան-ԵՄ հարաբերությունների համաձայնագիրը. դա կլինի գործակցության և գործընկերության պայմանագրի նորացո՞ւմ, թե՞ «Արևելյան գործընկերության» շրջանակներում ինչ-որ նոր ֆորմատ, որովհետև նախորդ ֆորմատը կորցրել է իր արդիականությունը, անկախ նրանից՝ այն պահպանել է «Արևելյան գործընկերություն» անվանումը, թե ոչ: Թեև, ըստ երևույթին, այդ անվանումը կպահպանվի, բայց բովանդակային առումով այն բոլորովին այլ կլինի, քան այն, ինչ ունեինք մինչև Վիլնյուսի գագաթնաժողովը:

Կան երեք երկրներ, որոնք ստորագրել են Ասոցացման համաձայնագիրը, և արդեն իրենց հետ հարաբերությունները չեն կարող նույնիսկ նման լինել մնացած երեք երկրների հետ: Այդ մնացած երեք երկրների հետ էլ՝ Ադրբեջան, Բելառուս, Հայաստան, նույն ձևաչափ հազիվ թե գտնվի, քանի որ ամեն մեկն իր առանձնահատկություններն ունի: Բելառուսը միութենական պետություն է, ունի Ռուսաստանի հետ համագործակցություն և ընդհանրապես շատ ոլորտներում՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների, չի շարունակում համագործակցությունը ԵՄ-ի հետ: Ադրբեջանը նույնպես հնարավորինս խուսափում է խոսել ժողովրդավարական բարեփոխումների մասին, և խոսքը միայն մոդեռնիզացիայի մասին է: Հայաստանը կարծես թե չի հրաժարվում ԵՄ-ի հետ հարաբերությունների քաղաքական բաղադրիչից, պատրաստ է շարունակել գնալ նույն ճանապարհով՝ ժողովրդավարական սկզբունքների և մարդու իրավունքների ամրապնդման առումով, բայց թե ինչքանով է այն ազատ, ինչքանով են նրա ձեռքերն ազատ՝ շատ դժվար է որոշել: Այսինքն, անվան հարց է՝ թե հարաբերությունները ինչ անուն կկրեն:

Երկրորդ մակարդակը ԵՄ-ի կողմից հատկացված բյուջեի աջակցությունն է. 4 տարիների ընթացքում 140-170 մլն եվրո: Որոշված են ոլորտները՝ մասնավոր սեկտորի զարգացում, արդարադատության ոլորտի և կառավարման համակարգի բարեփոխումներ: Բայց որոշված չէ, թե ինչպիսի ակցենտներ են դրվում այդ ոլորտներում, և ինչպես է իրականացվելու մոնիթորինգը համապատասխան պարտավորությունների իրականացման առումով, քանի որ ԵՄ-ի և Հայաստանի միջև իրավականորեն կաշկանդող գործող փաստաթուղթ այսօր գոյություն չունի: Եթե լիներ Ասոցացման համաձայնագիրը, ապա պարզ կլիներ, թե այդ երկու երկրները ինչպիսի պայմանավորվածություններ ունեն իրար նկատմամբ, և այնտեղ ամեն ինչ գրված ու բացատրված կլիներ: Քանի որ այդ կարգի փաստաթուղթ չկա, շատ դժվար կլինի որոշել, թե ինչն է ստիպելու Հայաստանին կատարել այն բոլոր պարտավորությունները ԵՄ-ի առջև, որոնք ստանձնել է, և ազդեցության ինչ լծակներ կունենա ԵՄ-ն, որպեսզի Հայաստանը այդ պարտավորությունները կատարի:

«Արևելյան գործընկերության» շրջանակներում «ավելին ավելիի դիմաց» սկզբունքը պահպանվում է, այսինքն՝ կիրառվելու է նաև Հայաստանի դեպքում, բայց այդ գործիքի կիրառման մեխանիզմը գոյություն չունի: Այսինքն՝ այդ հարցերն էլ պետք է հստակ քննարկվեն պրակտիկ առումով:

Ցավոք, ես չեմ տեսնում լուրջ հեռանկարներ առաջին՝ բարձր մակարդակների հարցերի լուծման համար, քանի որ շատ անորոշ է վիճակը: Երկրորդ մակարդակի հարցերը միգուցե կարող են լուծվել, որպեսզի այդ ֆինանսավորումը, բյուջեին տրվելիք աջակցությունը սկսի աշխատել: Այստեղ, որքան հասկանում եմ, ավելի հեռու են գնացել բանակցությունները և ավելի են մոտեցել ինչ-որ լուծումների, որ գոնե մինչև տարվա վերջ հստակություն մտցվի: Վստահություն չկա, բայց հույսեր կան»,- մեկնաբանեց Բորիս Նավասարդյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում