Լոնդոնի Harry’s Bar-ում երեկ տեղի է ունեցել հերթական երեկույթը, որին մասնակցել է Բեյոնսեն ամուսնու՝ Ջեյ-Զիի հետ, Ադելը, Will.i.am-ը և այլ աստղեր: Բին ցուցադրել է նոր կտրվածքը և համարձակ հագուստը:
33-ամյա Բեյոնսեն բարեհամբույր ժպտում ու մեծ հաճույքով լուսանկարվում էր: Բեյոնսեն կրել է Stylestalker-ի մինի կոմբինիզոն և Prada-ի սև բոկոտիկներ: Մի ձեռքում նա կրել է սև պիջակ, իսկ մյուսում՝ սև կլատչ:
Ինչ վերաբերում է 26-ամյա երգչուհի Ադելին, ապա նա ընկերոջ հետ էր և փակում էր դեմքը՝ փորձելով անցնել պապարացիների կողքով որքան հնարավոր է արագ: Բրիտանը հագել է սև սքինի ջինս և լայն վերնազգեստ:
Ըստ լուրերի՝ Բեյոնսեն և Ջեյ-Զին 5,5 մլն ֆունտ ստերլինգով տուն են գնել այն նույն թաղամասում, որտեղ գտնվում է բարը: Խոսքը Արևմտյան Լոնդոնի մասին է: