Մադրիդի «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն Իսպանիայի առաջնության շրջանակներում կայացած «Էսպանյոլ»-ի դեմ խաղից հետո գովեստի խոսքեր է հղել թիմի ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի հասցեին:
«Եթե Գրիզմանն այս տեմպով շարունակի, ապա կարող է դառնալ մեր թիմի ռմբարկուն: Ժամանակի ընթացքում նա մեծ աճ կգրանցի և կկարողանա դառնալ թիմի առանցքային խաղացողներից մեկը»,- հայտարարել է արգենտինացի մասնագետին:
Հավելենք, որ «Ատլետիկո Մադրիդ» – «Էսպանյոլ» հանդիպումն ավարտվել է տանտերերի հաղթանակով` 2-0 հաշվով: