Ավարտվեց Վիեննայի թենիսի մրցաշարը: Եզրափակիչում միմյանց հետ էին մրցում Էնդի Մարեյը և Դավիդ Ֆերերը:
Խաղն ավարտվեց Մարեյի հաղթանակով՝ 5:7, 6:2, 7:5 հաշվով: հանդիպումը տևել է 2 ժամ 41 րոպե:
Սա բրիտանացի թենիսիստ Էնդի Մարեյի համար 30-րդ տիտղոսն էր կարիերայի ընթացքում: