Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Արմավիրցի եղբայրները ավազակային հարձակման են ենթարկել Բոսնիա Հերցեգովինայի քաղաքացուն

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Ադամյանի նախագահությամբ ընթանում է Հրաչիկ Վարդանյանի, անչափահաս Վահե Խ.-ի և Գուրգեն Զաքարյանի գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ 26-ամյա Հրաչիկ Վարդանյանը 2014 թվականի մայիսի 18-ին, գիշերվա ժամը 4-ի սահմաններում, իր եղբորորդի, անչափահաս՝ 1997 թվականի սեպտեմբերի 1-ին ծնված, հանցագործության պահին դեռ 16-ամյա Վահե Խ.-ի հետ նախնական համաձայնության է եկել, ու Մեծամոր քաղաքից դեպի Ակնալիճ գյուղ տանող ճանապարհի 1-ին կիլոմետրի հատվածում նրանք հարձակվել ենԱրմավիր քաղաքում ժամանակավորապես բնակվող, Բոսնիա և Հերցեգովինայի Հանրապետության քաղաքացի Ասիմ Շոգոլի վրա:

Շոգոլի կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ հարձակվողները, ըստ մեղադրանքի, հափշտակել են 40 հազար դրամ արժողությամբ «Նոկիա« հեռախոսը, 300 եվրո և 6 հազար դրամ՝ տուժող օտարերկրացուն պատճառելով ընդհանուրը՝ 216 հազար 208 դրամի գույքային վնաս:

Հրաչիկ Վարդանյանն ու իր անչափահաս եղբորորդին մեղադրվում են ավազակային հարձակման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Ամբաստանյալի աթոռին նստած երրորդ անձը՝ 37-ամյա Գուրգեն Զաքարյանը, մեղադրվում է ակնհայտ հանցավոր ճանապարհով ստացված գույք ձեռք բերելու համար:

Ըստ մեղադրանքի՝ տաքսու վարորդ Զաքարյանը, ականատես լինելով Շոգոլի վրա կատարված հարձակման ու տուժողից հափշտակության կատարմանը, իր համար ակնհայտորեն հափշտակված 6 հազար դրամից վերցրել է 3 հազար դրամը՝ որպես մատուցած տաքսի ծառայության վճար:

Այդ գումարի ձեռքբերումը, ըստ մեղադրանքի, նախապես խոստացված չի եղել: Նշված գումարով Զաքարյանը լիցքավորել է մեքենան: Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 216 հոդվածի 1-ին մասով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում