Friday, 29 03 2024
Արևմտյան աջակցությունը իշխանությունները կկարողանա՞ն շոշափելի արդյունք դարձնել, թե՞ կփոշիացնեն
ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
102-րդ ռազմաբազան ՀՀ սուվերենության միակ իրական երաշխավորն է. ՌԴ ԱԳՆ
Գազա օգնություն ուղարկելով՝ Հայաստանն ուղերձ է հղում աշխարհին
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Ուղիղ. հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո

Գիտության ոլորտում մեծահարուստները ռիսկի գնալ չեն ուզում, ուզում են արագ գումար վաստակել. Գևորգ Վարդանյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԳԱԱ երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահ, ՀՀ Նախագահի հովանու ներքո իրականացվող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի ղեկավար մարմնի անդամ Գևորգ Վարդանյանը

-Վերջին մի քանի տարիներին երիտասարդ գիտնականները պարբերաբար բարձրաձայնում են գիտության ֆինանսավորման ավելացման խնդիրը, սակայն սայլն այդպես էլ տեղից չի շարժվում: Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի ղեկավար մարմնի անդամ եք, արդյոք նկատո՞ւմ եք վերջին ատյանում մտահոգություն ֆինանսավորման վերաբերյալ:

-Ցավոտ հարց եք բարձրացնում, քանի որ գիտենք՝ այսօր գիտության ֆինանսավորումը բավականին ցածր է: Եթե ընդհանուր վիճակագրությունը դիտարկենք, օրինակ՝ Եվրոպայում և ԱՄՆ-ում, որպեսզի ունենանք գիտության աճ, ՀՆԱ-ի գոնե 1 տոկոսը պետք է գիտության ֆինանսավորմանը հատկացվի, բայց այսօր, ցավոք սրտի, մեզ մոտ գրեթե չորս անգամ պակաս է: Սակայն վերջին տարիներին ուշադրություն է դարձվում հենց երիտասարդ գիտնականներին, քանի որ իշխանությունները հասկանում են, որ այս երիտասարդ գիտնականներն են, որ պետք է ապագայում միջին սերունդ կազմեն, որպեսզի գիտությունն աստիճանաբար զարգանա: Այդ համատեքստում է նաև բնակարանաշինության ծրագիրը, որը նույնպես իրականացվում է նախագահի հովանու ներքո, նախագահի հովանու ներքո իրականացվող երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը: Սրանք քայլեր են, որոնք աստիճանաբար ինչ-որ ձևով պետք է խթանեն երիտասարդ գիտնականի գործունեությանը:

Գիտնականը, որ ստանում է ամսական 70 հազար դրամ աշխատավարձ, արդյոք կարո՞ղ է օգտվել այս ծրագրից, նրան հասանելի՞ է արդյոք այդ բնակարանը:

-Այսօր երիտասարդ գիտնականներն ունեն բնակարանային խնդիր, երկրորդ՝ սոցիալական, աշխատավարձի խնդիր, որ կարողանան ընտանիք կազմել և այլն: Բոլորս էլ հասկանում ենք, որ այսօր երիտասարդին դժվար է ձեռք բերել բնակարան, բայց սա մեկ քայլ է, որ երիտասարդ գիտնականը կարողանում է մատչելի գնով բնակարան ձեռք բերել: Այլ հարց է՝ նա կարողանո՞ւմ է այդ աշխատավարձով բնակարանի գումարը մուծել, թե՞ ոչ: Բոլորս էլ հասկանում ենք, որ պետք է օգնեն ծնողները, բարեկամները, բայց նա կարողանում է մատչելի գնով ձեռք բերել բնակարան նորակառույց շենքում:

Երիտասարդ գիտնականների արտագաղթը մեծ է: Կա՞ արդյոք վիճակագրություն՝ քանի՞ տոկոսն է վերջին տարիներին հեռացել Հայաստանից:

-Վիճակագրություն չեմ կարող ասել, քանի որչգիտեմ թվերը, սակայն 90-ականներին հարգելի պատճառներով բավականին շատ գիտնականներ՝ 25-30 տարեկան, գնացին արտերկիր՝ մի մասը գիտությամբ զբաղվելու, մյուս մասը՝ այլ աշխատանքունենալու, և այսօր, ցավոք, մենք գիտնականների միջին սերնդի բաց ունենք: Այդ միջին սերնդի բացը պետք է երկու ճանապարհով լրացվի՝ կա՛մ վերադարձ, որն անհնար եմ համարում, կա՛մ երիտասարդ կադրերի շատացում, որ մի քանի տարի հետո կկազմեն միջին սերունդ:

 

Ավելին՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում