Friday, 19 04 2024
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Քննիչը 4-ամյա երեխայի մահվան մեջ կասկածվող բուսաբույժից մահացած երեխայի ծնողների անունից $20 հազար է հափշտակել

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահե Խալաթյանի նախագահությամբ սկսվում է Արթուր Ղազարյանի գործի դատական քննությունը:

Արթուր Ղազարյանը 2011 թվականի դեկտեմբերի 9-ից մինչև 2013 թվականի սեպտեմբերի 30-ը աշխատել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շենգավիթի քննչական բաժնում՝ որպես քննիչ, կոչումով՝ ոստիկանության կապիտան:

Ըստ մեղադրանքի՝ 2013 թվականի փետրվարի 8-ին Արթուր Ղազարյանին հանձնարարվել է Էջմիածնի բնակիչ, բուսաբուժությամբ զբաղվող Հայկուշ Նազարյանի կողմից սխալ բուժում իրականացնելու արդյունքում 4-ամյա Վարդուհու մահվան առիթով նյութերի նախապատրաստումը:

Արթուր Ղազարյանը պարզել է, որ երեխայի ծնողները Հայկուշ Նազարյանի դեմ նյութական պահանջ չեն ներկայացնում:

Քննիչը, առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու դիտավորությամբ, Հայկուշ Նազարյանին ներկայացրել է, իբր՝ երեխայի գերեզմանի կառուցման ծախսերը հոգալու համար նրա ծնողները պահանջում են 10 հազար դոլար: Նա հավաստիացրել է Հայկուշին, թե ամբողջ գումարը տալու դեպքում երեխայի ծնողները բողոք կամ պահանջ չեն ներկայացնի, ինչն էլ կարող է նպաստել հետագայում առանց խոչընդոտների նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու, քրեական հետապնդում չիրականացնելու որոշում կայացնելուն:

Այսպես, չարաշահելով Հայկուշ Նազարյանի վստահությունը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, ըստ մեղադրանքի՝ Արթուր Ղազարյանը 2013 թվականի փետրվարին և ապրիլին Շենգավիթի քննչական բաժնի վարչական շենքի մոտ երկու մասով Հայկուշից ստացել ու խարդախությամբ հափշտակել է 10 հազար դոլար:

Այնուհետև, արդեն ոստիկանության քննիչի պաշտոնից ազատվելուց հետո, Արթուր Ղազարյանը Հայկուշ Նազարյանին ներկայացրել է, իբր՝ 2013 թվականի մայիսի 7-ին չորսամյա Վարդուհու մահվան դեպքի առիթով նախապատրաստված ու հոկտեմբերի 9-ի որոշմամբ քրեական գործի հարուցումը մերժված նյութերով խնդիրներ են առաջացել, առկա է ինչպես Հայկուշի, այնպես էլ գործով զբաղված պաշտոնատար անձանց քրեական պատասխանատվության ենթարկվելու հավանականությունը:

Արթուր Ղազարյանը պարբերաբար զանգահարել է Հայկուշ Նազարյանին, հայտնել իրեն հսկող դատախազին ու նախապատրաստված նյութերով դատաբժշկական փորձաքննություն կատարած փորձագետին վերադաս մարմինների մոտ հրավիրելու, հարցի լուծման համար իրենցից իբր թե 50 հազար դոլար պահանջելու մասին:

Ստեղծված իրավիճակում, համաձայն առաջադրված մեղադրանքի, Հայկուշ Նազարյանի մոտ արդեն ձևավորված վստահելի հարաբերությունները Արթուր Ղազարյանն օգտագործել է իրավապահ մարմիններին կաշառք տալու պատրվակով խաբեությամբ գումար հափշտակելու համար:

Հայկուշի հետ հեռախոսային խոսակցության ժամանակ Արթուր Ղազարյանը հայտնել է, իբր՝ ինքն ու դատախազն արդեն 35 հազար դոլարը հայթայթել են, մնացած գումարը պահանջել է Հայկուշից: Վերջինս հայտնել է, թե կարող է տալ միայն 10 հազար դոլար:

Նույն օրը Արթուր Ղազարյանը, «երկաթը տաք-տաք ծեծելով», գնացել է Արմավիրի մարզի Պտղունք գյուղ, Հայկուշից անձամբ ստացել ու հափշտակել է 10 հազար դոլար:

Բացի այդ, Արթուր Ղազարյանը իր վարույթում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում անցել է իր պաշտոնեական լիազորությունները, խախտել տուժողի հարցաքննության կարգը՝ ի վնաս տուժող Ա. Մ.-ի և, ըստ մեղադրանքի, 2013 թվականի հունվարի 30-ին տուժողին խաբեությամբ հորդորել ու թելադրելով ստացել է իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ, իբր՝ նշված գործով մեղադրվող Արտակ Ղուկասյանն ամբողջությամբ վերականգնել է հանցագործությամբ տվյալ տուժողին պատճառած 209 հազար դրամ գույքային վնասը: Արդյունքում խախտվել են տուժողի իրավունքները, նա զրկվել է նախաքննության ընթացքում գույքային պահանջ ներկայացնելու հնարավորությունից:

Այնուհետև 2013 թվականի ապրիլի 18-ից Արթուր Ղազարյանն ընդգրկվել է քննչական խմբի կազմի մեջ, տեղեկացել է քրեական գործով դատաձեռագրաբանական փորձաքննություն նշանակելու մասին և հունիսին Շենգավիթի քննչական բաժնի շենքի մոտ հիշյալ գործով մեղադրյալ Արտակ Ղուկասյանին հայտնել է, թե նշանակված դատաձեռագրաբանական փորձաքննության եզրակացությանը փորձագետի կողմից նրան ձեռնտու բովանդակություն տալու հնարավորության մասին, որի համար առաջարկել է իր միջոցով փորձագետին փոխանցել 500 դոլար կաշառք:

Սակայն Արթուր Ղազարյանին չի հաջողվել իրագործել հանցավոր մտադրությունը, քանի որ մեղադրյալ Ղուկասյանը հրաժարվել է նրան տալ պահանջված գումարը:

Բացի այդ, ըստ մեղադրանքի, 2014 թվականի ապրիլի 18-ին Արթուր Ղազարյանը զանգել է իր նախկին աշխատանքային ընկեր, քննիչ Լ. Ս.-ին ու հետաքրքրվել է, թե ինչո՞ւ է նա հարցաքննության հրավիրել իր ծանոթ Փ.-ին: Պարզելով, որ վերջինս հրավիրվել է քրեական գործով հեռախոսային մուտքային ու ելքային հեռախոսազանգերի վերծանումների ուսումնասիրության արդյունքում ստացված տեղեկությունների մասին որպես վկա հարցաքննվելու համար, Ղազարյանը քննիչ Լ. Ս.-ին խնդրել է հնարավորության դեպքում Փ.-ին չկանչել հարցաքննության:

Այնուհետև Ղազարյանը, չարաշահելով իր ծանոթ Փ.-ի վստահությունը, նրան համոզել, դրդել է խոշոր չափերով կաշառք տալ իր ծանոթ պաշտոնատար անձանց՝ վերջիններիս որևէ գումար փոխանցելու իրական մտադրություն չունենալով:

Մոլորության մեջ գտնվող Փ.-ն, ըստ մեղադրանքի, խոստացել է տալ Ղազարյանի պահանջած 500 դոլար կաշառքը, սակայն հետագայում գիտակցելով, որ Արթուր Ղազարյանը խաբում է իրեն, այդ գումարը չի տվել նրան:

31-ամյա Արթուր Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ 2 դրվագով, 38-34-312 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 309 հոդվածի 1-ին մասով, 34-178 հոդվածի 2-րդ մասի 1.1կետով:

Արթուր Ղազարյանի խափանման միջոցը կալանավորումն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում