Saturday, 20 04 2024
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում

Արտագաղթի աղմուկը

Դեռ երկու-երեք տարի առաջ ռուսական ռոք երաժշտության ականավոր դեմքերից մեկը՝ ԴԴՏ խմբի մենակատար Յուրի Շևչուկը, հայտարարել էր, թե ԱՊՀ երկրներով շրջագայության ընթացքում Հայաստան չի այցելելու՝ ասելով, թե այստեղ երիտասարդություն չի մնացել, հազիվ մեկ միլիոն բնակչություն է մնացել: Շևչուկն առաջին երաժիշտը չէ, որ խոսում է Հայաստանի դատարկվելու մասին:

Գրեթե միաժամանակ համացանցում տարածվեց մի տեսանյութ՝ ՌԴ նախագահի թեկնածու Պուտինի և ինչ որ շրջանակների հանդիպումից, որտեղ է նաև Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: Նա զվարճալի ռուսերենով իր ուրախությունն է հայտնում Պուտինի թեկնածուական լինելիության առիթով, հայտարարելով, որ Ռուսաստանի բոլոր 2,5 միլիոն հայերը նույն կարծիքի են: Պուտինը, որ լսում է ոչ այնքան լավ քողարկված հեգնանքով, հանկարծ հարցնում է, թե իսկ ինչքան մարդ է ապրում Հայաստանում: Արա Աբրահամյանը ներքինիի համեստությամբ փորձում է ասել 3,5 միլիոն, ինչին Պուտինն առարկում է և ասում, որ իրականում շատ ավելի քիչ թվով մարդ է ապրում Հայաստանում:

Այս հայտարարությունները ոչինչ են իրականության առջև: Անցնող շաբաթ հայտնի դարձած պաշտոնական վիճակագրության տվյալներով` ընթացիկ տարվա առաջին ինն ամիսներին միայն օդային ճանապարհով՝ Երևանի և Գյումրիի օդանավակայաններով Հայաստանից մեկնածների և ժամանածների թվի բացասական տարբերությունը գերազանցում է 50 հազարը: Եվ սա միայն օդային ճանապարհով` այն դեպքում, երբ հսկայական քանակի մարդ Հայաստանից հեռանում է ավտոբուսներով՝ ինքնաթիռի տոմսի գումար չունենալու պատճառով:

Միևնույն ժամանակ, նախօրեին հայտնի է դարձել նաև, որ անցած ինն ամիսների ընթացքում Հայաստանի տասը հազարից ավելի քաղաքացիներ ընդունել են Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն: Հայտնի չէ, նրանք հրաժարվել են Հայաստանի քաղաքացիությունից, թե ոչ, սակայն որ հոգեբանական առումով հրաժարվել են՝ հաստատ է:

Ինչպես տեսնում ենք, Հայաստանի դատարկվելու իրողությունը ոչ թե հայի մտահոգություն է, այլ, թերևս, համընդհանուր համբավավոր տեղեկատվություն՝ այդ բառի, իհարկե, բացասական իմաստով, այդ բառի՝ նույնիսկ ողբերգական իմաստով:

Գույները խտացնելու կարիք իսկապես չկա, առավել ևս, որ Շևչուկն, անշուշտ, այն ժամանակ չափազանցրել էր թե՛ 1 միլիոն բնակչության, թե՛ երիտասարդության իմաստով: Հայաստանում բնակչությունը, բարեբախտաբար, այսօր էլ շատ հեռու է 1 միլիոնի նվազագույն շեմից, իսկ երիտասարդության մասով էլ Հայաստանում կան հրաշալի երիտասարդներ, որոնք գուցե քիչ են, բայց որոնց արժեքը ներկայումս շատ ավելի բարձր է երիտասարդ քաղաքացիական եռանդի, ակտիվության տեսանկյունից: Բայց խնդիրն իհարկե դա չէ, այլ այն, որ Հայաստանն այլևս աշխարհում հայտնի է դառնում իր արտագաղթով: Եվ սրա պատճառը ամենևին պետք չէ փնտրել այն մտահոգություններում, որ արտահայտվում է Հայաստանում ընդդիմության, փորձագետների, մամուլի միջոցների կողմից: Այդ ամենին հազիվ թե Շևչուկն ուշադրություն դարձրած լիներ:

Պարզապես Հայաստանից մարդկանց արտահոսքն այսօր էլ այնքան մեծ է դարձել, որ տեսանելի է արդեն ոչ միայն ներսից, այլ նաև դրսից: Սա է խնդիրը: Այդ տեսանելիությունն է այսօր կարծիք ձևավորում Հայաստանի մասին, այդ տեսանելիությունն է այսօր ձևավորում Հայաստանի միջազգային վարկանիշը, Հայաստանի պոտենցիալը, ոչ թե իշխանության մեծ-մեծ խոսքերն ու ամպագոռգոռ ելույթները:

Հայաստանն աշխարհին պատկերանում է ոչ թե որպես զարգացող, այլ որպես դատարկվող երկիր: Եվ եթե նույնիսկ համարենք, որ այս ամենում կա չափազանցության զգալի մաս, այդուհանդերձ, հենց միայն այն իրողությունը, որ մեր երկիրն այդպիսին է երևում դրսից, ինքնին օբյեկտիվ է դառնում: Սակայն այս ամենին Հայաստանի պատասխանը լինում է ոչ թե իրավիճակի համարժեք գնահատումն ու վերլուծությունը, այլ պարզունակ քարոզչության փորձը, որով դրսից ուրիշի աչքն ենք փորձում հանել, սակայն ընդամենը ներսում մեր աչքն ենք դուրս բերում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում