Ռուս երգչուհի Ժաննա Ֆրիսկեն, ավարտելով գլխուղեղի քաղցկեղի դեմ բուժման կուրսը, Չինաստանից վերադարձել է Մոսկվա: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:
Ֆրիսկեի բուժումը տևել է մոտ 2 տարի: Բժիշկների խոսքերով՝ հաջողվել է հասնել հիվանդության երկարատև նահանջի: Ֆրիսկեն այժմ ինքնուրույն է քայլում և հրաժարվել է հաշմանդամի սայլակից:
Նշվում է, որ երգչուհին ավելի վաղ բուժման կուրս է անցել Նյու Յորքի կլինիկաներից մեկում: Հերթական կուրսը նա անցավ Չինաստանում: