Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզի քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում այսօր՝ հոկտեմբերի 18-ին, Կոտայքի մարզում տեղի ունեցած վրաերթի փաստով: Ժամը 00:50-ի սահմաններում ահազանգ է ստացվել Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որ Ջրվեժ գյուղի տարածքում գտնվող «Ալգա» ռեստորանային համալիրի մոտ վրաերթի ենթարկված անձինք կան:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը նշված վայր են մեկնել Ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ նույն օրը ժամը 00:40-ի սահմաններում Երեւան քաղաքի Ջրվեժ թաղամասի բնակիչ, 30-ամյա Արամայիս Միրզոյանը վարելով Շեվրոլե մակնիշի Տ 8250 համարանիշի ավտոմեքենան Երեւան-Գառնի ավտոճանապարհի վերը նշված ռեստորանային համալիրի դիմաց վրաերթի է ենթարկել Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչներ, 43-ամյա Նորիկ Սահակյանին, 17-ամյա Սիրարփի Սահակյանին եւ 16-ամյա Հայարփի Սահակյանին: Որից հետո նրանց թողնելով անօգնական վիճակում, իսկ մեքենան դեպքի վայրում, Շեվրոլեի վարորդը դիմել է փախուստի:
Մանրամասները՝ shamshyan.com-ում