Friday, 29 03 2024
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները

Ծառուկյանը երբեք ռուբիկոնը չի անցնի. ՀՀԿ-ական պատգամավոր

«Առաջին լրատվական»-ի Realpolitik հաղորդաշարի հյուրն է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը:

Հոկտեմբերի 10-ին տեղի ունեցավ համապետական հանրահավաք, ինչպես բնորոշում էին ընդդիմախոսները: Ի՞նչ էր առաջին տպավորությոնը, երբ ընդամենը 2 տարի առաջ կոալիցիայից դուրս եկած Ձեր գործընկերները նույն հարթակում էին և Ձեր հրաժարականն էին պահանջում, որտեղ վանկարկում էին այն բոլոր կարգախոսները, որոնք որ…

-Նախևառաջ տպավորությունն այնպիսին էր, որ կազմակերպված չէր, չկար ծրագիր: Առանձին կուսակցությունների ինքնադրսևորման հարթակ էր դարձել: Ինչ վերաբերում է մեր գործընկեր կուսակցությանը, որը նախկինում մեզ հետ կոալցիայի մեջ էր, նրանք էլ, պրակտիկորեն, պարոն Ծառուկյանի ելույթը լսեցիք, ոչ ողջունեց այն մտքերը, որը առաջին նախագահն իր թիմով իր բառապաշարն էր օգտագործում արդեն տարիներ շարունակ, որը դուշմանի և թշնամու բառապաշարի նմանվող բառապաշար է՝ չողջունեց դա: Յուրաքանչյուրը փորձում էր, բայց ավելի շատ առաջին նախագահը փորձում էր դիրիժորի փայտիկը իր ձեռքը պահել:

Իսկ ո՞վ է իրականում դիրիժորը, ըստ Ձեզ:

-Ժողովուրդը:

-Բայց ժողովրդին ասվեց, որ պետք է հետևեք այն բոլոր որոշումներին, որոնք պետք է ներկայացնեն 4 ուժերը: Նրանց միացել է ՀԺԿ-ն: Այսինքն՝ ժամանակին ընդդիմադիրները և հենց նույն Լևոն Տեր- Պետրոսյանի գլխավորած շարժումն ասում էր, որ իրենք պետք է հետևեն ժողովրդի որոշումներին: Այսուհետ այդպես չի լինելու: Սակայն այս անգամ ժողովրդին ասացին՝ կանեք այն, ինչ կորոշի քառյակը:

-Բոլորս տեսանք Րաֆֆիի փոքրիկ հատվածը: Եթե այդպես պետք է լինի, աբսուրդի թատրոնի նման մի բան է: Երբ մարդը միտք ունի, գաղափար ունի, կարող ես կիսել, կարող ես չկիսել՝ մի բան է, բայց փորձել ոչնչացնել, լավ բան չէ: Ծրագիր չկար:

 -Չե՞ք կարծում, որ, օրինակ, հոկտեմբերի 24-ին արդեն նշանակված հանրահավաքում, որտեղ խոստացվել է, որ Ծառուկյանը անպայման պետք է ելույթ ունենա, այդ նույն հռետորաբանությունը կլինի: Օրինակ, անվտանգության խորհրդի անդամ Գագիկ Ծառուկյանը իշխանափոխություն պահանջող հարթակում է կանգնում, դառնում է գլխավոր դերակատարը: Նրա կուսակից ուժերը, նաև պատգամավորներ ասում են՝ այո, մենք միանում ենք իշխանափոխության պահանջներին:

-Հոկտեմբերի 10-ին եղել են արմատական փոփոխություններ, բայց ոչ իշխանափոխություն, իսկ պարոն Ծառուկյանը ընդհանրապես այդ մասին ոչինչ չի ասել:

-Իսկ ի՞նչ կասեք Ծառուկյանի նախագահ դառնալու մտադրության մասին:

-Ես մեկ անգամ էլ եմ ասել, որ Սահմանադրությունը ում հնարավորություն է տալիս՝ ինքը իրավունք ունի իր թեկնածությունը առաջադրելու, առավել ևս, եթե մարդը քաղաքական գործիչ է: Երկրորդ՝ քաղաքական կշիռ ունեցող կուսակցության ղեկավար է, առավել ևս երկրորդ ժամկետն է գործող նախագահի և, բնականաբար, ես տրամաբանական եմ համարում նրա առաջադրումը և կարծում եմ, որ դա որոշելու է մեր ժողովուրդը:

Հասարակության մեջ բնական հարցեր են ծագում: Մենք սովոր ենք, որ բոլոր այդ համապետական հանրահավաքներից առաջ իշխանությունը փակում է ճանապարհներ, ոստիկանական ուժեր են կենտրոնանում, այսինքն՝ այն արտակարգ դրությունը, որ սովորաբար լինում է հանրահավաքի օրերին, չկար: Նույնիսկ այնպիսի տպավորություն է, որ իշխանությունները օգնում են, որպեսզի հանրահավքները տեղի ունենան:

– Եթե իշխանությունը զբաղված է իր գործով, ընդդիմությունը կամ ոչ իշխանական ուժերը հանրահավաք են կազմակերպում, իշխանությունը ի՞նչ պետք է աներ, չթողե՞ր:

Չկա՞ գործարք:

-Ի՞նչ գործարք, երբ մարդիկ ամեն արտահայտություն անում են մեր հասցեին:

Վախենալու բան չունե՞ք այդ ուժերից:

-Ի՞նչ վախենալու, միայն արժանապատվությունը: Բա կարելի՞ է: Չնայած դա բնութագրում է մարդու էությունը, այնպես որ, դրանից մեր արժեքները չեն պակասում: Մենք զբաղված ենք մեր երկրի խնդիրներն ու հոգսերը լուծելով:

Ձեզ մտահոգո՞ւմ է այն հարցը, որ արտաքին քաղաքական այն մարտահրավերները, որոնք կանգնած են երկրի առջև, ըստ էության, հիմնական քաղաքական ուժերի հետ արտաքին քաղաքական հարցերում տարակարծության իսպառ բացակայություն է:

-Իսպառ բացակայություն չէի ասի, իհարկե, համընդհանուր դժգոհություն չկա, որովհետև իսկապես արտաքին քաղաքականությունը վարվում է մեր երկրի ու մեր հայրենիքի շահերից բխող և որևէ ծայրահեղական քայլ չի արվում, որպեսզի այս կամ այն կողմից մեր երկրին վնաս տրվի: Մեր քաղաքականությունը վարվում է ազգային անվտանգության շահերից ելնելով: Պատմությունից է գալիս. մենք ունենք ոխերիմ հարևաններ, որոնց հետ արտաքին հարաբերություններ ձևավորելուց պետք է հաշվի առնենք դրանք և երբևիցե դրանք երկրորդ պլան չմղենք: Այս իմաստով շատ հնարավոր է, որ առանձին մարդիկ նաև այլ կարծիք ունենան, նաև դա ողբերգություն չէ, նորմալ է: Մի բան հստակ է, որ հոկտեմբերի 10-ին տեղի ունեցած որոշումը, որ կայացել է Մինսկում, դա բախտորոշ է: Մենք պետք է հստակ գիտակցենք ազգային անվտանգության խնդիրները շատ ավելի արդյունավետ են լուծվելու այս պարագայում:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում