Wednesday, 24 04 2024
ՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ
15:20
ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Շանհայ
Նոյեմբերյանում տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 5 անձ ձերբակալվել է. ՔԿ
Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին
ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
14:49
Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ
14:48
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն
Հայաստանում ՌԴ դեսպանությունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Գեղարքունիքի մարզում տեղի են ունենում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ
Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ
Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք կանգնել ի պաշտպանություն Հայաստանի ժողովրդի․ ԵԽ պատգամավոր
Ջոն Ինյարիտուն Թուրքիային կոչ է անում ընդունել սեփական պատմությունն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը
14:30
Ինդոնեզիայում պաշտոնապես հաստատել են նախագահական ընտրություններում Պրաբովո Սուբիանտոյի հաղթանակը
14:20
Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները
Լիպեցկում հայտնել են արդյունաբերական գոտու տարածքից մարդկանց տարհանման մասին
Գյումրիում վթարից հետո մեքենաներում հրդեհ է բռնկվել
13:50
Նավթի գներն աճել են- 23-04-24
13:40
Բուենոս Այրեսում մոտ 800 000 մարդ է դուրս եկել բողոքի՝ ընդդեմ կրթական բարեփոխման
Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
13:26
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա
«Ցեղասպանություն թելադրող գաղափարախոսությունը պետք է դատապարտվի»․ Ալեն Սիմոնյան
13:00
ԱՄՆ սենատը հաստատել է 95 միլիարդ դոլարի արտաքին օգնության փաթեթը՝ ամիսների ձգձգումներից հետո
Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո
Հայաստանում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԵԽ պատգամավորն ամոթալի է համարում մինչ օրս Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը
Չպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի․ ԵԽ զեկուցողն իր աջակցությունն է հայտնել աշխարհասփյուռ հայերին

Պուտինը կատարում է իր խոստումն ու ընդլայնում ռազմական ներկայությունը Հայաստանում. Կայծ Մինասյան

Պուտինը կատարում է իր խոստումն ու ընդլայնում ներկայությունը Հարավային Կովկասում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների հիմնադրամի փորձագետ, քաղաքագետ Կայծ Մինասյանը՝ անդրադառնալով Ռուսաստանի ռազմական ներկայության ընդլայնմանը Հարավային Կովկասում:

Կայծ Մինասյանն ասաց, որ դրա նպատակը շատ պարզ է, ինչպես Պուտինն անցած տարի ասաց ՀՀ-ում, ՌԴ-ն ավելի մեծ ներկայություն պետք է ունենա Հարավային Կովկասում: Ուստի, միջազգայնագետի համոզմամբ, Պուտինն անում է այն, ինչ խոստացել է:

«Կարելի է մի քանի պատճառ ևս թվարկել: Միջին Արևելքում ստեղծված իրավիճակը լարված է, այդ լարվածության առաջին ճակատը Հարավային Կովկասն է, ուստի Ռուսաստանը հզորացնում է իր ներկայությունը Հարավային Կովկասում: Հստակ իմանալով, որ Թուրքիան, Ադրբեջանը բավական մեծ համագործակցության մեջ են բոլոր ոլորտներում` ՌԴ-ն հավասարակշռությունը պահելու համար ավելացնում է ներկայությունը Հայաստանում: Երրորդ պատճառը հետևյալն է. Հայաստանի անկախության ցուցիչը նաև բանակն է, և զորացնել բանակը նշանակում է`ռուսները ցանկանում են ցույց տալ, որ Հայաստանն իսկապես Ռուսաստանի համար ենթարկելի երկիր է: Մյուս կողմից` ռուսները ցույց են տալիս, որ եթե Ուկրաինայի հարցը բանակցությունների առարկա է, ապա Կովկասում կարող են անել իրենց ցանկացածը, նրանք դա անում են նաև ԼՂ հակամարտության պահպանման միջոցով, որն էլ իրականացնում են երկու հակամարտող կողմերում ռազմական ներկայության ընդլայնմամբ»,- մեկնաբանեց Կայծ Մինասյանը:

Անդրադառնալով Վրաստանին ուղղված սպառնալիքին՝ նա ասաց, որ այս ամենը Վրաստանի դեմ ևս ուղղված է: «Իմանալով, որ Վրաստանում ՆԱՏՕ-ի աջակցությամբ կենտրոն է բացվում` ռուսներն, իբրև պատասխան, իրենց ներկայությունն են մեծացնում այստեղ: Ռուսաստանը Հարավային Կովկասում միջազգային խաղ է տանում, իսկ Հայաստանն իմանալով, որ Ադրբեջանը մեծ կարողություն ունի` դեմ չէ, որ ռուսները ներկայություն մեծացնեն Հայաստանում»,- ասաց Կայծ Մինասյանը՝ հավելելով, որ այս ամենից տուժում է Հայաստանի անվտանգությունն ու անկախությունը, որովհետև Հայաստանը կամաց-կամաց դառնում է ՌԴ-ի ինքնավար մարզը, մի սուբյեկտը, ինչպիսին, օրինակ, Դաղստանն է:

«Ռուսները խաղ են տանում: Ինչ արդյունք կլինի, արդյոք Պուտինի քաղաքականությունը կհաջողի՝ չգիտենք: Ռուսները ցանկանում են ցույց տալ, որ Կովկասը իրենց է պատկանում և ոչ այլ ուժի»,- ասաց Մինասյանը:

Հիշեցնենք, որ The Guardian-ի հոդվածում ասվում է, որ Մոսկվան պատրաստվում է ընդլայնել իր ռազմաօդային բազաները Հայաստանում և Ղրղըզստանում, ինչպես նաև ծրագրում է կործանիչների համար Արևելյան Բելառուսում 2016թ. ավիաբազաներ կառուցել: Այս մասին ասել է Ռուսաստանի ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատար Վիկտոր Բոնդարյովը:

Հայաստանը, Ղրղըզստանը և Բելառուսն անվտանգության ազատ դաշինքի անդամներ են, որը գլխավորում է Ռուսաստանը, և հայտնի է որպես Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպություն: Այն արագացրեց ՀՕՊ միասնական համակարգի ստեղծման տեմպերը, քանի որ ուկրաինական ճգնաժամը նոր խթան է տվել Արևմուտքի ուժային բլոկի՝ ՆԱՏՕ-ի զարգացման համար՝ ասվում է հոդվածում:

Դեռ մինչ Ուկրաինայում հակամարտությունը՝ Ռուսաստանը, նախագահ Վլադիմիր Պուտինի ղեկավարությամբ, զգալի ջանքեր է գործադրել, որպեսզի վերականգնի իր պատմական ռազմական ներկայությունն Արևելյան Եվրոպայում, Կենտրոնական Ասիայում, Արկտիկայում և այլ երկրներում: Այժմ բանակցություններ են տարվում Վիետնամի, Կուբայի, Վենեսուելայի և Նիկարագուայի հետ ռուսական ռազմավարական ռմբակոծիչների համար բազաների կառուցման վերաբերյալ՝ գրում է թերթը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում