Friday, 19 04 2024
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»

Երիտասարդների հոսքը դեպի գիտություն նվազել է, գիտությունը գնում է դեպի ծերացում

ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Արարատ Աղասյանի կարծիքով՝ անկախության տարիներին արվեստի ասպարեզում ձեռքբերումներ ունեցանք, քանի որ, գաղտնիք չէ, խորհրդային շրջանում, հատկապես 30-40-ական թվականներին, արվեստագետները համեմատաբար կաշկանդված էին:

Այժմ անկախության շրջանում և՛ նկարիչները, և՛ թատրոնի, կինոյի գործիչները, և՛ երաժիշտները ավելի ազատ են իրենց ստեղծագործության մեջ, ավելի շատ են շփումները արևմտյան արվեստի ներկայացուցիչների հետ, ինչը նպաստում է արվեստի արդիականացմանը, ժամանակի հետ համընթաց քայլին: Նրա դիտակմամբ, սակայն, արվեստի, նաև գրականության ասպարեզներում նկատվում է ընդհանուր գեղարվեստական որակի, գեղարվեստական լեզվի, արտահայտչամիջոցների անկում:

Նրա խոսքով՝ արվեստը բարգավաճում, ծաղկում է այն հասարակության մեջ, որը հասել է բարեկեցության որոշակի աստիճանի, իսկ քանի որ մեր ժողովուրդը շատ պրոբլեմներ ունի, արվեստը երկրորդ պլան է մղվում:

Արարատ Աղասյանն այն կարծիքին է, որ անկախության շրջանի արվեստը դեռ ձեռք չի բերել իր շեշտված ազգային դիմագիծը: Դրա համար, ըստ նրա, ժամանակ է պետք:

Որպես ինստիտուտի տնօրեն՝ նա մեծ խնդիր է համարում գիտության աշխատակիցների ցածր աշխատավարձը, ինչպես նաև արտագաղթը:

«Մի թիվ կարող եմ բերել՝ մեր ինստիտուտը 1989-90թթ. ուներ 120 աշխատակից, իսկ ներկայում՝ 70: Այս խնդիրը վերաբերում է բոլոր ինստիտուտներին»,-նշեց արվեստաբանը:

Երիտասարդների հոսքը դեպի գիտություն նվազել է, գիտությունը գնում է դեպի ծերացում: Սակայն մյուս կողմից, ինստիտուտի տնօրենի դիտարկմամբ, վերջին տարիներին Արվեստի ինստիտուտում ընդունել են նաև մինչև 35 տարեկան երիտասարդ արվեստաբանների:

 

Ավելին՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում