«Մշակույթի, գրականության, գիտության ասպարեզում հազիվ թե աշխարհում լինի մեկ անկյուն, որ Վարդան Գրիգորյանին չիմանա»,- այսօր ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը ԳԱԱ-ում ընդունեց կրթության ու մշակույթի ականավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ անդամ, Կարնեգի հիմնադրամի նախագահ Վարդան Գրիգորյանին: Ակադեմիայի նախագահը Վարդան Գրիգորյանին պարգևատրեց ՀՀ ԳԱԱ-ի ոսկե մեդալով:
Վարդան Գրիգորյանը ծնվել է Թավրիզում 1934 թ. ապրիլի 8-ին: 1956-ին տեղափոխվել է ԱՄՆ: Ավարտել է ԱՄՆ-ի Ստենդֆորդի համալսարանը, որտեղ և ստացել է պատմության և հումանիտար գիտությունների դոկտորի, պրոֆեսորի կոչում: 1981-1989 թթ. Գրիգորյանը զբաղեցրել է Նյու Յորքի հանրային գրադարանի նախագահի պաշտոնը: 1988 թ. նա դարձել է Բրաունի համալսարանի նախագահ: 1997 թ. նա ընտրվել է Կարնեգի բարեգործական կորպորացիայի նախագահ: