Հոկտեմբերի 17-26-ը Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում տեղի կունենա բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը:
Մարզիչ Վազգեն Բադալյանի գլխավորությամբ մրցաշարում Հայաստանը կներկայացնեն 9 մարզիկներ:
Մեր ընտրանու կազմը հետևյալն է՝ Ալեն Դանիելյան (49 կգ), Դավիթ Ասատրյան (52 կգ), Սպարտակ Թամարյան (56 կգ), Ժորա Համազարյան (60 կգ), Արարատ Գյուլբանգյան (64 կգ), Տիգրան Մելքոնյան (69 կգ), Արմեն Մինասյան (75 կգ), Սերյոժա Հակոբյան (91 կգ), Գնել Մուրադյան (91 + կգ):