Thursday, 28 03 2024
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը

Հայաստանը հետընթաց է գրանցել ԱԼԳ երկրների ԶԼՄ-ների ազատության ինդեքսով

Հայաստանը հետընթաց է գրանցել Արևելյան գործընկերության երկրների ԶԼՄ-ների ազատության ինդեքսով՝ հայտնվելով 4-րդ տեղում՝ նախկին 3-րդի փոխարեն: Այս մասին այսօր տեղեկացրեց Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը՝ ներկայացնելով «Արևելյան գործընկերության երկրների ԶԼՄ-ների ազատության ինդեքս» ( հերթական փուլ, 2014թ. հունվար-հունիս) ուսումնասիրության արդյունքները:

Բորիս Նավասարդյանը տեղեկացրեց, որ ուսումնասիրության համար յուրաքանչյուր երկրում ընտրված են 10-ական փորձագետներ, որոնք իրենց գնահատականն են տվել ԶԼՄ-ների ազատության վիճակին, և ըստ այդ գնահատականի՝ որոշվում է յուրաքանչյուր երկրում ԶԼՄ-ների գործունեության ազատության ընդհանուր պատկերը: Ըստ նրա՝ ուսումնասիրությունը կատարվում է չորս բաղադրիչներով, որոնք կարևորվում են որպես ԶԼՄ ազատության ցուցանիշ՝ քաղաքականություն, պրակտիկա, հեռարձակվող ԶԼՄ-ների ազատության աստիճան, առցանց լրատվամիջոցներ:

Բորիս Նավասարդյանը սկսեց ներկայացնել այն երկրները, որոնք, ուսումնասիրության արդյունքների համաձայն, հայտնվել են վերջին տեղերում. ինչպես նախորդ տարիներին՝ այս անգամ ևս Բելառուսը և Ադրբեջանը վերջին տեղերում են: «Մենք այս ընթացքում միտում ենք տեսնում, որ Ադրբեջանն է մոտենում Բելառուսին: Այս երկու երկրների միջև առկա տարբերությունը սկսում է կրճատվել, իսկ դա պայմանավորված է այն ճնշումներով, որոնք կան Ադրբեջանում լրագրողների նկատմամբ, նշանակալից էր նաև «Զերկալո» թերթի փակումը: Բելառուսում չկա ազատազրկված լրագրող, չկան ավանդական ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, որոնք դատական հետապնդման տակ են, բայց կան բլոգերներ և սոցցանցերի օգտատերեր, որոնք հետապնդվում են: Բելառուսը շարունակում է ետ մնալ, քանի որ ֆորմալ քաղաքականության իրականացման մեջ ավելի քիչ է համապատասխանում եվրոպական ստանդարտներին: Բելառուսում ԶԼՄ-ների մեծամասնությունը շարունակում է լինել պետական սեփականության կարգավիճակով, իսկ այն ԶԼՄ-ները, որոնց կարելի է անկախ համարել, հիմնականում գործում են մշակույթի, սպորտի, գովազդի ոլորտներում, քաղաքական անկախ ԶԼՄ-ները սահմանափակ են»,- մեկնաբանեց Բորիս Նավասարդյանը:

Խոսելով առաջատարների՝ Վրաստանի և Մոլդովայի մասին՝ նա հստակ օրինաչափություն նկատեց, որ այն երկրները, որոնք շարունակում են ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրերի շուրջ աշխատանքը, ունեն առաջընթաց, իսկ այն երկրները, որոնք չէին էլ պատրաստվում ստորագրել ԱՀ-ն, կա՛մ փոխել են իրենց ուղղվածությունը, կա՛մ, լավագույն դեպքում, կայուն վիճակում են, կա՛մ հետընթաց են գրանցել: «Վրաստանն ու Մոլդովան զարգացնում են ԶԼՄ-ների գործունեության ազատությունը, մնացած երկրներում այդ հարցը կամ արդիական չէ, կամ հակառակ զարգացումը կա: Առաջատար երկրներում՝ Վրաստանում, Մոլդովայում, շարունակում են մնալ որոշակի խնդիրներ»,- ասաց Նավասարդյանը՝ հավելելով, որ ամեն դեպքում կա դրական տեղաշարժ:

Ինչ վերաբերում է Ուկրաինային և Հայաստանին, որոնցից առաջինը, ըստ այդ ուսումնասիրությունների, զբաղեցրել է 3-րդ, իսկ երկրորդը՝ 4-րդ հորիզոնականը, Նավասարդյանի գնահատմամբ՝ հետաքրքիր պատկեր է ձևավորվել:

«Ուկրաինան մեծ փոփոխություն է գրանցել՝ այդ երկիրը առաջ է անցել Հայաստանից, թեև Ուկրաինայում ևս կան խնդիրներ»,- ասաց Բորիս Նավասարդյանը:

Հանգամանորեն անդրադառնալով Հայաստանի արձանագրած փոփոխությանը՝ ԵՄԱ նախագահն ասաց, որ թվերի առումով ՀՀ-ն ամենակայուն երկիրն է: «Եթե մեր տեղերը փոխվել են թվերի առումով, ընդհանուր վիճակի առումով Հայաստանում զգալի փոփոխություններ տեղի չեն ունեցել: Պարզապես լրագրողների նկատմամբ բռնությունների անպատժելիությունը միտում ունի լուրջ խնդիր դառնալու Հայաստանում, ինչը մտահոգիչ է»,- նշեց Նավասարդյանը:

Հարցին, թե Հայաստանի որդեգրած արտաքին քաղաքական եվրասիական ուղին ինչպե՞ս է անդրադարձել կամ անդրադառնալու ԶԼՄ-ների գործունեության վրա Հայաստանում, Նավասարդյանը պատասխանեց, որ այս պահին չկա ուղիղ անդրադարձ: «Ֆորմալ առումով տնտեսական միություն է, այն փոփոխությունները, որոնք երկրում տեղի են ունենում այսօր, տնտեսության և առևտրի ոլորտին են վերաբերում: Այլ ոլորտների վրա առայժմ անդրադարձ չեմ տեսնում:

Հիշեցնենք, որ «Արևելյան գործընկերության երկրների ԶԼՄ-ների ազատության ինդեքս» ուսումնասիրությունը կատարվել է ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Արևելյան գործընկերության երկրների ԶԼՄ-ների ազատության դիտարկում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվել է Երևանի մամուլի ակումբի և «Ինտերնյուս Ուկրաինայի» կողմից՝ ԱԼԳ երկրների այլ ԱՀԿ-ների հետ համատեղ, ԱԼԳ բոլոր վեց երկրներում: Ծրագրի նպատակն է պաշտպանել խոսքի և արտահայտման ազատությունը ԱԼԳ երկրներում՝ բարձրացնելով տեղեկացվածությունը տարածաշրջանում գործող ԶԼՄ-ների ազատության և լրագրողների իրավունքների ոլորտում առկա իրավիճակի մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում