Thursday, 28 03 2024
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով

Հիմա գործի պահն է. կամ պիտի անենք, կամ պիտի չանենք. Րաֆֆի Հովհաննիսյան

«Առաջին լրատվական»-ը զրուցել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ:

Հոկտեմբերի 10-ին Դուք հստակ Ձեր դիրքորոշումը հայտնեցիք Հայաստանի ԵՏՄ-ի անդամակցության կապակցությամբ, տեսաք նաև այդտեղ Հայաստանի սուվերենության, ինքնուրույնության հետ կապված վտանգներ: Փաստորեն, Ձեր այս դիրքորոշումը ոչ միայն իշխանության, այլև քառյակի դիրքորոշումից է տարբերվում: Ինչպե՞ս է լինում համատեղումը:

 Մեր տեսակետը շատ հստակ է, որ այդ միավորմանը միանալը չի բխում Հայաստանի շահերից, հակասահմանադրական է, և փաստացի գործող պարոն Սարգսյանի ստորագրությունն այնտեղ առոչինչ է: Ամեն մարդ ունի իր տեսակետը: Գոնե խորհրդարանական երեքի կամ չորսի համագործակցության նիստերում այս հարցը չի քննարկվել, բայց ես և «Ժառանգությունը» անձամբ կքննարկենք՝ ներկայացնելու այդ տեսակետը, որովհետև այս իշխանությունը ոչ լեգիտիմ է և ոչ լեգիտիմ է ոչ միայն գողացված ընտրությունների բերմամբ, այլև այն քայլերով, որոնք այն կատարել է արձանագրություններով՝ հայ-թուրքական հարաբերություններում, որն ուղղակի ազգային շահի դեմ է, իսկ այս մեկը ուղղակի հակասահմանադրական է, երբ նժարի վրա դրվում և զիջվում է Հայաստանի անկախությունը և ինքնիշխանությունը: Դա մեր տեսակետն է, և կարծում եմ, որ հայ ժողովրդի մեծամասնությունը կիսում է այդ տեսակետը: Հուսամ, որ մեր գործընկերները նույնպես շատ խոր կվերլուծեն այս հարցը և կվերանայեն իրենց մոտեցումը:

կատի ունեք, որ Եռյակում հնարավոր է՝ այս հարցի վերաբերյալ դիրքորոշո՞ւմ փոխվի: Մենք տեսանք, որ կարծես թե Ձեզ էլ թույլ չտվեցին մինչև վերջ խոսքն ավարտել, և ընդհանրապես, հարթակում ինչպե՞ս էիք պատկերացնում Ձեզ և Տեր-Պետրոսյանին, երբ մի քանի տարի առաջ նույն Տեր-Պետրոսյանը, երբ Դուք ծոմի մեջ էիք, չմոտեցավ Ձեզ հանրահավաքի ժամանակ:

 25 տարի է՝ ես արդեն Հայաստանում եմ, և երևի մի գործիչ կամ կուսակցություն չի լինի, որ ինձ չի կպել, չի հարվածել, թթու խոսք չի ասել իմ հասցեին՝ լինի ընդդիմադիր, թե իշխանական: Դա ինձ չի հուզում: Ինձ հուզում է այն, որ հայ ժողովուրդն ունի ակնկալիք, այդ ակնկալիքը նաև քաղաքական և քաղաքացիական ուժերի միավորման միջոցով է, և դրա համար հենց այդ օրը ես ասացի, որ անհրաժեշտ է՝ թե՛ քաղաքական, թե՛ քաղաքացիական ուժերն ունենան հստակ նպատակ, ծրագրային քարտեզ և առաջիկա քայլերի հստակ պատկերացում: Ես ասել եմ բազմաթիվ անգամներ. նպատակն ինձ համար ծանոթ է, հարազատ է, այնտեղ կան տարբեր տրամադրություններով զինված մարդիկ, և կարևոր է, որ այդ ժողովուրդն ունենա հստակ ուղղություն և հերթական հիասթափությունը չապրի: Ներկա դրությամբ այդ համագործակցությունը խորհրդարանական համագործակցություն է երեքի կամ չորսի միջև,- ժամանակը ցույց կտա թիվը,- և եթե սա պետք է ունենա համապետական նշանակություն, ապա անհրաժեշտ է, որ մինչև հոկտեմբերի 24-ը հստակ և միակարծիք ժողովուրդը ստանա այդ առաջարկը, որ գալիս է հարթակից:

Ո՞ր դեպքում «Ժառանգությունը» դուրս կգա եռյակից:

 Ես չեմ կարծում, որ որևէ տեղից դուրս գալու խնդիրը դրված է: Խորհրդարանական այդ համագործակցությունը կշարունակվի, հարցն այն է, թե այդ համագործակցությունը կմնա խորհրդարանի պատերից նե՞րս, թե՞  ընդարձակ հրապարակային կդառնա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում