Tuesday, 16 04 2024
ՊՆ պաշտոնյան մեղադրվում է մի շարք զորակոչիկների օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար 125.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ
15:20
ԱՄՆ-ն Իսրայելին ծանուցել է, որ չի մասնակցելու Իրանի դեմ հնարավոր գործողություններին. ABC
Թուրքիան բանակցություններ է վարում ՀԱՄԱՍ-ի հետ
Հայաստանում ԵՄ առաքելության ձեւաչափը փոխվու՞մ է
14:45
«Եվրոպայի շուկան Չինաստանի ավտոմեքենաների հետ պետք է պատրաստ լինի արդար մրցակցության». Շոլց
14:30
Նավթի գներն աճել են- 15-04-24
14:15
Թեհրանում Իտալիայի հյուպատոսությունը ժամանակավոր փակ կլինի
Փորձ է արվում քննարկումից դուրս թողնել էթնիկ հայերի ազատազրկման, անհետացման և բռնագաղթման փաստերը
Ադրբեջանում երեխաներին սովորեցնում են սպանել, վերացնել հայերին, դա Բաքվի ցինիկ ռազմավարությունն է
Հայատյացությունը Ադրբեջանի պետական քաղաքականությունն է. Ալիևը վերջնականապես ջնջում Է հայի հետքը
Եզդիները պայքարեցին Արցախի համար. Ցեղասպանությունը չստորադասեք այժմեական կոնյուկտուրային նպատակներին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք այլընտրանք չունենք». Գալանտը՝ Օսթինին
13:30
ԱՄՆ-ն այն կարծիքին է, որ Իսրայելի պատասխանն Իրանի հարվածներին կլինի սահմանափակ․ NBC News
13:15
Ռիշի Սունակն Իսրայելին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել
Հայաստանը եզդիներին աջակցել և դատապարտել է 2014-ի եզդիների նկատմամբ ցեղասպանությունը․ ԱԳՆ փոխնախարար
Եզդի կանանց իսլամիստները վաճառում են․ 100 հազարավոր կանայք դեռ ճամբարներում են. Բաքոյան
13:00
Օլաֆ Շուլցը Պեկինում հանդիպել է Սի Ցզինպինի հետ
12:45
Ռուսական հակահարձակումը վտանգավոր է Ուկրաինայի համար
Խուզարկություններ ՀՀ առողջապահության նախարարությունում
12:30
Մելանի Ջոլին ողջունել է առաջին կանադացի փորձագետի միանալը ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությանը
Վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն. դրամի հարկային պարտավորություն
Ռազմավարական հաղորդակցության խնդիրները շատ են. բարեփոխումները սկսված են՝ գործիքներ կներդրվեն
Լռե՛ք և լսե՛ք ձեր իսկ խոսքը 2020թ.-ին և հիմա, բավ է, դուք ձայնից զրկվում եք. Ավինյան
12:25
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ի՞նչ կասեր Գաֆեսճյանը՝ քաղաքապետին, ով պաշտոնի է բերել նախկին թաղապետին, որը կալանավորված էր
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Լիտվա
Ոստիկանությունը միշտ հանցավորության դեմ պայքարի առաջնագծում է. ՀՀ ՆԳ նախարարի ուղերձը Ոստիկանության օրվա առթիվ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Հայաստանի անվտանգային մարտահրավերները չափազանց մեծացել են. ՀՀ-ի դիրքավորումները փոխվել են

Ամերիկյան համալսարանում հայաստանցի օլիգարխներին պետք է սովորեցնենք օգտակար լինել Հայաստանին

«Առաջին լրատվական»-ի Realpolitik հաղորդաշարի հյուրն է Հայաստանի Ամերիկյան համալսարանի հիմնադիր-նախագահ Միհրան Աղբաբյանը:

-Դուք այն եզակի մարդկանցից եք, ով Հայաստանի անկախության առաջին օրվանից գիտելիք, կրթություն բերեցիք Հայաստան: Որքա՞ն կարևոր և էական նշանակություն ուներ այն սխրանքը, որ Դուք գործեցիք 90-ականների սկզբին: Այսօր մենք ամեն օր լսում ենք, թե որքան կարևոր է գիտելիքահեն տնտեսությունը Հայաստանի համար, և որքան կարևոր են կրթված ու բանիմաց մարդիկ, որպեսզի Հայաստանը ոտքի հանեն: Ես ուզում եմ, որ Դուք հետահայաց գնահատեք այն աշխատանքը, որ կատարեցիք 90-ականների սկզբին, և այն, ինչ ունենք այսօր, որքա՞ն արգասաբեր և արդյունավետ է եղել Հայաստանի համար հատկապես:

-Երկրաշարժը մեծ աղետ էր Հայաստանի համար, և ողջ հայ ժողովուրդը խոր ցավ էր ապրում, պետք է ինչ-որ կերպ օգտակար լինեինք: Այս պարագայում ես այցելեցի Հայաստան և եկա այն եզրակացության, որ լավագույն բանը, որ կարող եմ անել՝ ստեղծել մի միջոց, որ մեր երիտասարդներն ու պատանիները կարողանան ուղղություն ստանալ թերևս ամերիկյան մեթոդներով: Այստեղ խոսեցինք մի քանի հոգու հետ, և մեզ ասացին՝ ամերիկյան մեթոդը Հայաստանի համար հարմար կարող է լինել, ինչու չէ, եթե կարող եք նման ծրագիր պատրաստել մեզ համար, ապա շատ ուրախ կլինենք։ Այդ պատճառով մենք քաջալերվեցինք և անցանք աշխատանքի: Հետագայում մենք մեծ հաջողությունների հասանք, բայց սկզբում դժվարությունները շատ էին:

-Իսկ այսօր ինչպե՞ս եք գնահատում, որքանո՞վ կարողացավ համալսարանը իր իրական նպատակին ծառայել:

-Ես կարող եմ ասել, որ այն իր նպատակին ծառայել է և ծառայում է: Ես շատ եմ քննադատում այն մարդկանց, ովքեր աշխատանքի անցան և իրենց բաժինը ներդրեցին, երբ պլանավորում էինք սկիզբը և վերջում ՝ երբ ուսուցչական կազմն էինք հավաքում: Նաև ուսանողները, ովքեր մեզ համար մեծ քաջալերություն էին, երբ եկան տեսնեն, թե սա ինչ նորություն է, և հասկացան՝ սա լուրջ ծրագիր է, որն իրենց համար շատ կարևոր է լինելու: Շատ ուշադիր եղան իրենց ուսման նկատմամբ, և այդտեղից էլ կարելի է ասել, որ հաջողության գլխավոր պատճառը մեր ուսանողներն են:

-Ինչպե՞ս եք վերաբերվում այն միտումներին, որոնք ցավ են առաջացնում: Ուսանողները, ովքեր կրթվում են այստեղ, բայց չեն գտնում Հայաստանում մասնավոր կամ կառավարական իրացվելու հնարավորություն և որոշում են իրենց կյանքը շարունակել արտերկրում:

-Անշուշտ մենք նկատում էինք որ այդպես պետք է լինի և ընդունեցինք դա, բայց եթե նրանք մեծամասնություն կազմեն, ապա մեր գործն ընդհանրապես արժեք չունի:

-Որովհետև նպատակը այդ մարդկանց Հայաստանում պահելն է, Հայաստանին օգտակարություն բերելն է, ոչ թե որ այդ մարդիկ իրենց գիտելիքները դրսում իրացնեն:

-Հիմա մենք ամեն մի շրջանավարտի որտեղ լինելու, աշխատանքի մասին տեղյակ ենք: Մենք մեր բաժինը ունենք: Այսինքն՝ մենք հետևում են նրանց գործունեությանը և գիտենք, որ մեր շրջանավարտների 100-ից 75%-ը Հայաստանում են, այստեղ են աշխատում: Կարող եմ ասել նաև, որ այստեղ ընկերություններ կան, որտեղ նրանք կարևոր պաշտոններ են զբաղեցնում: 15-25%-ը ամենուրեք ցրված են, նախընտրում են ԱՄՆ գալ: Գնում են իրենց ուսումը շարունակելու և այլևս չեն վերադառնում: Բայց 70-80%-ն էլ եթե այստեղ մնա, ուրեմն շատ լավ է, քանի որ փորձությունները շատ մեծ են Հայաստանից հեռանալ այլ երկրներ:

-Իբրև մեկը, ով ոչ միայն կրթական առումով, այլև հայապահպանության գործում մեծ ավանդ ու ներդրում ունի և ոչ միայն որպես ամերիկահայ, այլև Հայաստանում ապրած մեկը, ավանդական և ոչ ավանդական սփյուռքի հետ գործ ունենք այսօր, և մենք սկզբից բավական նախանձախնդիր մանակցությամբ տեսնում էինք, որ ավանդական սփյուռքը իր բաժինն է փորձում բերել Հայաստանի հայրենաշինության գործին: Այսօր բավական պասիվություն է նկատվում, և նրանց գալիս է փոխարինելու ոչ ավանդական սփյուռքի՝ Ռուսաստանի կամ նախկին խորհրդային տարածքի մեծահարուստ հայերը: Կարծես խանդի զգացողություններ կան: Ընդհանրապես, մենք կարողացե՞լ ենք սահմանել այդ տարբերությունները և Հայաստանը շենացնելու դերակատարությունները:

-Քննելու շատ պատճառներ կան: Օրինակ՝ Հայաստանի ամերիկյան համալսարանը, ամերիկյան բառը շատ երկրների համար հեռու մնալ է, չեմ կարծում, որ Մոսկվայում կամ այլ վայրերում ապրող հայերը պետք է գան օգնելու, որովհետև ամերիկյան անուն կա: Օգնության մեծ մասը գալիս է ԱՄՆ-ից կամ ներգաղթողներից, որ գալիս են Սիրիայից, Լիբանանից և այլն, գնահատում են ամերիկյան կրթության կարևորությունը: Հալեպում ամերիկյան քոլեջ կար, որտեղ ես սովորում էի, հետո Բեյրութի Ամերիկյան համալսարանում սովորեցի: Ինձ համար շատ կարևոր էր, որ այդ հաստատությունը իր մեջ ունենա ամերիկյան մեթոդը, քանի որ ես այդ մեթոդով եմ մեծացել և դրա արժեքը հասկացել եմ, ուզում էի այդ արժեքը փոխանցել Հայաստանին: Ինձ նմաններ կային, և մենք միասնաբար աշխատեցինք այս ուղղությամբ:

-Որպես գիտնական, որպես հայ, որ հետևում եք Հայաստանի այս 23 տարվա կյանքին, վայրիվերումներին, և ուր որ ենք այժմ, ի՞նչ է Ձեր տեսլականը:

-Նախ ասեմ, որ ես շատ մեծ առաջադիմություն եմ տեսնում Հայաստանում: Ոմանք չեն տեսնում, քննադատում են, ասում են, որ սխալ ճանապարհով ենք գնում: Իհարկե, սխալներ անում ենք, յուրաքանչյուր երկիր այդ սխալներն արել է և անում է: Նվաճումները, կարելի է ասել, ամեն տարի ավելանում են: Օրինակ՝ գիտության մեջ՝ տեղեկատվական տեխնոլոգիաներում: Ես նկատում եմ, թե որքան են առաջադիմել բժշկության ոլորտում: Սա մեծ առաջադիմություն է:

-Բայց մենք պետական կառավարման տարբեր ասպարեզներում լրջագույն խնդիրներ ունենք՝ օրինակ իրավունքի, դատական, ազատությունների: Սրանք ոլորտներ են, որոնք հասարակ քաղաքացու ինքնադրսևորման և իրացման համար կարևոր հատկանիշներ են, որոնք կարծես թե ձախողվում են:

-Թերևս, ձախողումը ճիշտ բառ չէ: Իմ կարծիքով, անհրաժեշտ ձեռքբերումները չեն եղել: Բայց կան այնպիսի սխալներ, որոնց պատճառը պետք է քննենք և հասկանանք, թե ինչպես պետք է շտկել: Ամեն երկրում էլ սխալներ կան: Հայաստանի սխալները, առաջ կասեի, բարեբախտաբար շատ չեն, բայց հիմա չեմ կարող այդպես ասել, բավական շատ են: Պետք է որ պայքարենք, պետք է որ կառավարության անդամները իրենց պարտականությունները լրջությամբ անեն: Գործի ուղղությունը պետք է լինի այն, որը ոչ թե իրենց անձնական շահի համար է, այլ այն, որը ժողովրդի կացության համար է, թե ինչպես կարող են անել, որ մեր ժողովուրդը ավելի լավ ապրի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում