Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության փաստաթղթի ստորագրման կապակցությամբ Համաշխարհային հայկական կոնգրեսը և Ռուսաստանի հայերի միությունն իրականացրին համաժողով «Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության տնտեսական հեռանկարները» խորագրով:
Համաժողովի ընթացքում հարց հնչեց, թե հնարավո՞ր է՝ ԵՏՄ հիմնումն ու Հայաստանի ԵՏՄ-ին անդամակցությունը խթանեն Աբխազական երկաթուղու վերաբացումը: Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը պատասխանեց, որ Ռուսաստանն ու Վրաստանը շահագրգռված են, որպեսզի Աբխազական երկաթուղին գործի, քանի որ այդ պարագայում տնտեսապես կշահեն բոլոր կողմերը, այդ թվում՝ Հայաստանը:
«Բայց այս պատրաստակամությունը դեռ ֆիքսված ու ամրագրված չէ, որ վաղը սկսում են համապատասխան աշխատանքները: Ներկայիս քաղաքական իրավիճակը թույլ է տալիս ասել, որ վաղ թե ուշ բացվելու է այդ ճանապարհը»,- նշեց նա: