Այսօր կառավարության մոտ բողոքի ակցիա են անում Եկմալյան 4-16 ինչպես նաև Ֆիրդուսու տարածքի նախկին բնակիչները: Նրանք պահանջում են վարչապետի հետ հանդիպում, սակայն այդպես էլ կառավարությունից որևէ մեկը չհայտնվեց: Նախկին բնակիչները որոշեցին փակել Հանրապետության հրապարակի գլխավոր փողոցը: Ոստիկանները հրմշտոցով թույլ չտվեցին փակել փողոցը, բնակիչներից մեկի ինքնազգացողությունը վատացավ: Քաղաքացիներից մեկը պառկեց փողոցի մեջտեղում և սկսեց հեկեկալ՝ նշելով, որ արդեն 6 տարի վարձով է ապրում, փողոցում է հայտնվել, իրենց խաբել են:
Կառավարության ներկայացուցիչ Ալեքսանդր Ղազարյանը հանդիպեց բնակիչների հետ, սակայն բնակիչները պահանջում են վարչապետի հետ հանդիպում: Նրանք բացել են փողոցը, սակայն վճռական են, պահանջում են իրենց բնակարանները, որոնք պետական կարիքների համար պետությունը, նրանց գնահատմամբ, զավթել է 2006-ից: