Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

5 մլրդ․ դոլարի ռուսական զենք Բաքվին․ ռեգիոնի գերռազմականացումն անհանգստացնում է նույնիսկ ռուսաստանցի փորձագետներին

Չնայած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի փոքր-ինչ կոշտ հռետորաբանությանը Ռուսաստան-Ադրբեջան զենքի գործարքների վերաբերյալ՝ դրանք կհատեն 5 միլիարդ դոլարի սահմանը: Պաշտոնական այցով Ադրբեջանում էր ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

Պաշտոնական այցը բավականին հագեցած էր, որի մի հատվածը, ռուսական և ադրբեջանական մամուլի տեղեկություններով՝ վերաբերում էր զենքի վաճառքին: Մասնավորապես, հարցին բավականին հանգամանորեն էր անդրադարձել ռուսական «Կոմերսանտ»-ը՝ նշելով, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հետաքրքրված է ռուսաստանյան Бал-Э ափային հրթիռային համակարգով: Ըստ «Կոմերսանտ»-ի՝ 2010-2012թթ. պայմանագրեր են ստորագրվել С-300ПМУ-2 զենիթահրթիռային երկու դիվիզիոնի, Тор-2МЭ զենիթահրթիռային համակարգի երկու մարտկոցի, ավելի քան 70 ուղղաթիռի, 100 Т-90С տանկի, 100 միավոր БМП-3-ի, Мста-С հրետանային սարքի, Смерч համակարգի ձեռք բերման վերաբերյալ: Այս պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմել է 4 մլրդ դոլար, իսկ մինչև ընթացիկ տարվա վերջ Մոսկվայից Բաքվի գնած զենքի արժեքը կկազմի 5 մլրդ դոլար:

Մոտավորապես 3 ամիս առաջ հրապարակվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ արգենտինական La Nacion պարբերականին տված հարցազրույցը, որում նա անդրադարձել էր Ռուսաստան-Ադրբեջան զենքի գործարքին: Գրեթե աննախադեպ կարելի էր համարել Սերժ Սարգսյանի այդ անդրադարձն այն մասին, թե հայ ժողովրդին մտահոգում է, որ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին: Սերժ Սարգսյանի մակարդակով այդպիսի հայտարարություն կարծես թե չէր հնչել երբեք, ու չնայած սրան՝ Ռուսաստանը շարունակում է զարգացնել իր «բիզնես» հարաբերությունները Հայաստանի հետ հակամարտության մեջ գտնվող Ադրբեջանի հետ:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ռուսաստանցի ռազմական փորձագետ Ալեքսանդր Գոլցը փորձեց պարզաբանել այս քաղաքականությունը և այն, թե ինչու է Ռուսաստանը շարունակում էլ ավելի ռազմականացնել առանց այն էլ ռազմականացած Հարավային Կովկասն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտին՝ լինելով այս տարածաշրջանում Հայաստանի ռազմավարական գործընկերը, անվտանգության երաշխավորն ու Հայաստանի գործընկերը եվրասիական ինտեգրացիոն պրոյեկտներում, իսկ Հայաստանի նկատմամբ ցանկացած ռազմական ոտնձգություն պետք է դիտարկվի ոտնձգություն Ռուսաստանի հիմնած եվրասիական տարածքի նկատմամբ:

Ալեքսանդր Գոլցը նշեց, որ Հարավային Կովկասում Ռուսաստանի քաղաքականությունը միտված է Հայաստան-Ադրբեջան փոխհարաբերությունների նուրբ կերպով հավասարակշռմանը: Ըստ նրա՝ ինչպես գիտենք, Հայաստանը մերձենում է պուտինյան ամենագլխավոր պրոյեկտին՝ Եվրասիական տնտեսական միությանը, և հասկանալի է, որ Հայաստանը այստեղ իրենից ներկայացնում է չափազանց արժեքավոր գործընկեր Պուտինի համար: Նրա համոզմամբ՝ Ռուսաստանն իր վրա պարտավորություն է վերցրել պաշտպանելու Հայաստանի սահմանները, և ոչ միայն նրանք, որոնք եղել են ԽՍՀՄ օրոք: Ուստի, Գոլցի կարծիքով, Ադրբեջանի և Հայաստանի միջև ցանկացած ռազմական գործողություն իրենից ներկայացնում է աղետ ռուսական դիվանագիտության համար:

«Ռուսաստանը աջակցելով Հայաստանին և առաքելով զենք էժան գներով, մյուս կողմից՝ Ադրբեջանի հետ ինչ-ինչ հարաբերություններ կառուցելով՝ փորձում է պահպանել կողմերի միջև հավասարակշռությունը: Դեռևս Ռուսաստանը փորձում է հանդարտեցնել Ադրբեջանին, քանի որ դա չափազանց կարևոր գործընկեր է Ռուսաստանի համար: Այս մատակարարումներով Ռուսաստանը փորձում է ինտիմ հարաբերություններ զարգացնել Ադրբեջանի հետ. սա երկարաժամկետ հարաբերություն է: Իսկ հաստատված բան է, որ ում որ զենք է վաճառում որևէ երկիր՝ նրան դնում է կախվածության մեջ: Ռուսաստանի հաշվարկը հիմնված է հենց այս մտքի վրա»,- ասաց Գոլցը:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ՌԳԱ Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի, Կովկասի և Ուրալ-Պովոլժիեի ուսումնասիրման կենտրոնի աշխատանքային խմբի համակարգող Ալեքսանդր Սկակովն ասաց, որ Հայաստանն այս գործարքներում դավադրություն չպետք է փնտրի, քանի որ նախ պետք է տեսնել, թե ինչ զենքերի մասին է խոսքը: Ըստ նրա՝ պետք է իմանալ՝ խոսքը պաշտպանողակա՞ն, թե՞ հարձակողական սպառազինության մասին է: Նա վստահությամբ նշեց, որ Ռուսաստանն Ադրբեջանին վաճառում է զենք, որի համարժեքն ունի Հայաստանը, և դրանք ըստ էության չեն սպառնում Ղարաբաղին:

«Եթե Հայաստանը չունի նման զենք, ապա ապագայում կստանա այդ զենքը: Ռուսաստանը փորձում է պահել այս հավասարակշռությունը, այսինքն՝ Ռուսաստանը սրանով կարողանում է պահպանել նաև ուժերի հավասարակշռությունը, որը նշանակում է, որ Ադրբեջանը չի կարող պատերազմ նախաձեռնել Հայաստանի և ԼՂ-ի դեմ: Եթե այդ հավասարակշռությունը խախտվի, ապա մենք գիտենք, որ Ադրբեջանը զենք է գնում նաև Իսրայելից ու շատուշատ այլ երկրներից: Եթե այդ զենքը ծառայի պատերազմին, ապա ես դրանում որևէ լավ բան չեմ տեսնում. սա քաղաքականությանը պետք է ծառայի»,- ասաց Ալեքսանդր Սկակովը:

Վերջինս ասաց, որ Հայաստանում առկա մտավախությունները հիմնավոր են, և Ռուսաստանում ևս շատերը կարող են մտավախություն ունենալ, որ ռազմականացված տարածաշրջանը կարող է սպառնալիք դառնալ Ռուսաստանի համար ևս: Բայց, ըստ նրա, եթե Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին, ապա համոզված է, որ այն չի կրակի: Իսկ հակառակ դեպքում, Սկակովի համոզմամբ, շատ վտանգավոր է: «Դա կարող է գործել և Իրանի, և Ռուսաստանի դեմ: Ժամանակը ցույց կտա, որ նման վստահության հիմք կա: Ես ինքս շատ վստահ չեմ, բայց մտածում եմ, որ կան որոշակի երաշխիքներ, որոնք նման վստահություն են տալիս, կան որոշակի պայմանավորվածություններ, որ այդ զոենքը չի գործի Հայաստանի դեմ»,- ասաց նա:

Անդրադառնալով Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի՝ Ադրբեջանի նախագահի ու պաշտպանության նախարարի հետ երեկ Բաքվում կայացած բանակցությունների արդյունքներին և տեսակետներին, թե երկրները շարժվում են ռազմաքաղաքական դաշինքի ձևավորման ուղղությամբ՝ նա ասաց, որ չի հասկանում, թե ինչպես կարող են Ռուսաստան-Ադրբեջան հարաբերություններն այդ ոլորտում խորանալ, կամ Ռուսաստանն ու Ադրբեջանը ռազմաքաղաքական դաշինք ձևավորել, եթե Ռուսաստանը Հայաստանի ռազմաքաղաքական գործընկերն է: «Ինձ համար հասկանալի չէ, թե ինչպես կարելի է սա համատեղել: Ինչպես կարող է, օրինակ, Ռուսաստանն ունենալ ռազմաքաղաքական հարաբերություններ և Աբխազիայի, և Վրաստանի հետ: Պարզապես ցանկություն կա շարունակելու կամ միգուցե ավելի խորացնելու հարաբերությունները, և ոչ ավելին»,- ասաց Ալեքսանդր Սկակովը:

Հիշեցնենք, որ ՌԴ և Ադրբեջանի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն և Զաքիր Հասանովը նախօրեին ստորագրեցին Ռուսաստանի և Ադրբեջանի ռազմական գերատեսչությունների միջև 2015 թվականի համագործակցության ծրագիրը: Երեկ պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև, որ առաջիկայում Ադրբեջանը մեծ թվով զինվորականներ կուղարկի Ռուսաստանի ռազմական բուհեր, որտեղ ներկայում ուսանում են Ադրբեջանի զինված ուժերի 57 սպաներ: 2015թ. Ռուսաստանն ու Ադրբեջանը նույնպես կանցկացնեն համատեղ զորավարժություններ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում