Ի՞նչ է պետք մարդուն հայրենիքը չլքելու համար: Վանեսյան Սաիդային՝ ամսական ընդամենը 200 դոլար, որը նրա հարազատ Գնդդեվազ գյուղում միլիոն է: Եթե նա ունենա այդ երանելի 200 դոլարը, երբեք չի հեռանա Գնդեվազից: Մանվել Պողոսյանին գործ է պետք: Մոսկվայից հոգնած, որոշել է կրկին փորձել աշխատանք գտնել Հայաստանում: Ներսիսյան Հովհաննեսն էլ համաձայն է թեկուզ մի քանի անգամ քիչ վաստակելով, բայց իր երեխաների կողքին լինել, և այդ հույսով դառնում է հարազատ Վանաձոր: Կհաջողվի՞ նրանց վերադառնալ: Կկարողանա՞նք պահել այս մարդկանց: Մտածել է պետք: