Ֆիլիպինցի բռնցքամարտիկ Մենի Պակյաոն առաջին հանդիպումն է անցկացրել բասկետբոլի պրոֆեսիոնալ թիմի կազմում:
35-ամյա բռնցքամարտիկը մասնակցել է «Կիա Սորենտո» թիմի նախամրցաշրջանային խաղին: Նա ոչ միայն խաղացող էր, այլև մարզիչ:
Պակյաոն վաստակել է ընդամենը 1 միավոր ու տիրել 2 անդրադարձի:
Այժմ նրա անձնական մարզիչ Ֆրեդի Ռոաչի որոշմամբ բռնցքամարտիկին արգելված է բասկետբոլ խաղալ մինչև նոյեմբերի 22-ը: Այդ օրը նա մենամարտելու է Քրիս Ալգիերիի հետ: