Մոսկվայի «Սպարտակ»-ի բժիշկ Միխայիլ Վարտապետովը հայտարարել է, որ թիմի հայազգի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը շարք կվերադառնա հաջորդ տարվա գարնանը, տեղեկացնում է Спорт-Экспресс-ը: «Ներկա պահին Արասի վերականգնողական աշխատանքները լավ են ընթանում: Բարդություններ չկան, սակայն առջևում դեռ երկար աշխատանք կա: Հաշվի առնելով Օզբիլիսի առողջական վիճակը, կարող ենք ասել, որ վերջինս շարք կվերադառնա հաջորդ տարվա գարնանը»,- հայտարարել է Վարտապետովը: