«Եվրո-2016»-ի ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ուժերը չափեց Սերբիայի ընտրանու հետ:
Հանդիպման հենց մեկնարկից սերբերը տիրեցին նախաձեռնությանը` անցնելով գրոհի: Հյուրերի դիրքային գրոհներն ապարդյուն էին, քանի որ մեր պաշտպանությունը շատ հուսալի էր գործում: 5-3-2 մարտավարությամբ խաղացող մեր ընտրանին ձեռքից բաց չէր թողնում հակագրոհելու հնարավորությունը:
Ռոման Բերեզովսկին առաջին խաղակեսում վստահ էր գործել իր դարպասին ուղղված բոլոր 3 հարվածների դեպքում: Ստոյկովիչը ետ էր մղել Մարկոս Պիզելիի վտանգավոր հարվածը:
73-րդ րոպեին մեր թիմին հաշվի մեջ առաջ մղեց Ռոբերտ Արզումանյանը: 83-րդ րոպեին 11մ հարվածը չիրացրեց Մարկոս Պիզելին: Ստոյկովիչը կռահեց հարվածի ուղղությունը:
Փոխարինման դուրս եկած Զորան Տոշիչն 90-րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ` վերականգնելով հաշվի հավասարակշռությունը:
Հայաստան – Սերբիա` 1:1
1:0 Ռոբերտ Արզումանյան (73′), 1:1 Զորան Տոշիչ (90′)
Լուսանկարը` PAN Photo-ի