Thursday, 28 03 2024
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը

Բորդյուժան եկավ հայերին հաճելի լինելու համար, բայց նա ռազմավարական որոշումներ չի կայացնում. Պավել Ֆելգենգաուեր

Նախօրեին Երևան այցելեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ում այցը, դատելով պաշտոնական հաղորդագրություններից, որքան էլ զարմանալի է՝ կրում էր նպատակային բնույթ և կապված էր վերջին շրջանում ՀԱՊԿ անդամ պետությունների սահմաններում նկատված լարվածության շիկացման, այդ թվում՝ ս.թ. օգոստոսին հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակի կտրուկ սրման հետ:

Բորդյուժան նախ հանդիպել էր Սերժ Սարգսյանի հետ, ով նշել էր, որ ՀԱՊԿ գծով մի շարք գործընկերների դիրքորոշումը, որոնք դրսևորվում են տարբեր միջազգային հարթակներում դաշնակիցների համար արմատական հետաքրքրություն ունեցող հարցերում և մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության նկատմամբ, չի համապատասխանում բանակցային գործընթացի ընդհանուր ոգուն, հակասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններին և առաջարկություններին, ինչպես նաև ՀԱՊԿ շրջանակներում ընդունված փաստաթղթերին, որից հետո ունեցել հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակին ծանոթանալու նպատակ: Հետաքրքրական է, որ ՀԱՊԿ-ը հետաքրքրվում է իրավիճակով լարվածությունից բավական անց, երբ վստահաբար կարելի է ասել, որ Հայաստանի դիմումը չի եղել այդ կազմակերպությանն օգնություն ստանալու նպատակով:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ռուսաստանցի հեղինակավոր ռազմական վերլուծաբան Պավել Ֆելգենգաուերը նշեց, որ ՀԱՊԿ-ը դատարկ կազմակերպություն է. այն, որպես միություն, երբեք չի գործել և չի գործելու: Ուստի, նրա խոսքով, ՀԱՊԿ անդամները, բացի Ռուսաստանից, ոչինչ չեն անելու, և պետք չէ ակնկալել, որ այս կառույցը պետք է լուրջ քայլեր իրականացնի: Ֆելգենգաուերի կարծիքով՝ մնում են Հայաստանն ու Ռուսաստանը, իսկ այս երկրների միջև՝ անկախ ՀԱՊԿ-ից, առկա են ռազմավարական հարաբերություններ, իսկ ՀԱՊԿ-ի գործունեությունը որևէ առնչություն չունի իրական մարտահրավերները վերացնելու հետ:

«Եկել է Բորդյուժան, ի՞նչ անենք: Բորդյուժան Ռուսաստանում շատ բան չի որոշում, և ես մեծ իմաստ չեմ տեսնում այս այցի մեջ, այսինքն՝ ռազմավարական, հեռահար իմաստ չեմ տեսնում: Ռուսաստանն անում է ամեն ինչ, որպեսզի հակամարտությունները չմտնեն լարված փուլ, քանի որ Ռուսաստանին այսօր, մասնավորապես՝ Հարավային Կովկասում լարվածության նոր օջախներ անհրաժեշտ չեն՝ մանավանդ ԼՂ ճակատում Ադրբեջանի և Հայաստանի միջև: Բորդյուժան եկավ, որպեսզի հայերին հաճելի լինի. այդքան բան: Բայց ես դրանում որևէ հեռահար նպատակ չեմ տեսնում: Բորդյուժան մեկը չէ, ով ռազմավարական որոշումներ է կայացնում»,- ասաց Պավել Ֆելգենգաուերը:

Անդրադառնալով տեսակետներին, թե այցի նպատակը ԼՂ գոտում խաղաղապահներ տեղակայելու շուրջ բանակցություններն էին, նա ասաց, որ դեռևս 1994 թվականին էր Ռուսաստանն առաջարկում ԼՂ-ում խաղաղապահներ տեղակայել, 1995թ. արդեն Մոսկվայում խոսակցություններ կային այդ մասին: «Խաղաղապահների մասին խոսակցություն գնում է շատ վաղուց, հանգուցյալ Պավել Գրաչովն ինձ անձամբ էր ասել այդ մասին 1995թ. , սակայն հակամարտության կողմերը չհամաձայնեցին դրան: Հիմա ռուս խաղաղապահների տեղակայման հնարավորությունը զրոյական է, քանի որ Ադրբեջանը դրան չի համաձայնի. չէ՞ որ դա հակամարտությունը կսառեցնի ևս մի քանի տասնյակ տարով: Հայաստանը միգուցե համաձայնի»,- ասաց Ֆելգենգաուերը՝ ըստ էության ներկայում այդ հնարավորությունը բացառելով:

Խոսելով եվրասիական ինտեգրացիոն պրոյեկտներից՝ վերլուծաբանն ասաց, որ հստակ չէ՝ Հայաստանը կմիանա՞, թե՞ ոչ, քանի որ տարբեր տեղեկություններ են հրապարակվում, որոշները՝ հակասական: «Ես գիտեմ նույնիսկ, որ Մինսկի օրակարգն այդքան էլ հստակ չէ, սկզբունքորեն ինչ-որ կերպ Հայաստանը կմիանա, բայց դա քաղաքական որոշում է և անդամակցության բանաձև է անհրաժեշտ: ԼՂ հարցում Ռուսաստանն այնպես է անելու, որ Բաքուն չնեղանա, այնպես որ՝ ինչ-որ ֆորմուլա կգտնվի, թե ինչ՝ ես չեմ կարող ասել»,- ասաց Պավել Ֆելգենգաուերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում