Thursday, 25 04 2024
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել

Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու հարցը չի որոշվի մինչև հոկտ․ 10-ը, իսկ ծերուկ Նազարբաևին պետք չէ նեղացնել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՌՊՀՀ տարածաշրջանի և արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ, Միջազգային հարաբերությունների ռուսական խորհրդի փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու, սյունակագիր Սերգեյ Մարկեդոնովը:

– Պարոն Մարկեդոնով, հոկտեմբերի 10-ին Հայաստանն ու եվրասիական եռյակը նախատեսում են ստորագրել Հայաստանի՝ Մաքսային միության անդամակցության փաստաթուղթը: Համաձայն ՄՄ օրենսդրության՝ Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի միջև պետք է տեղակայվի մաքսակետ, որին դեմ է պաշտոնական Երևանը՝ ըստ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի: Մաքսակետի տեղակայման հարցը սկզբունքայի՞ն է, ըստ Ձեզ, որտեղ Ռուսաստանը չի կարող զիջումներ անել հօգուտ Հայաստանի, եթե հաշվի առնենք, որ Հայաստանի անդամակցությունը եվրասիական պրոյեկտներին Ռուսաստանի համար հավելյալ ձայն է ապահովում ՄՄ-ում քվեարկությունների ժամանակ:

– Ես չեմ կարծում, որ մաքսակետն այն հարցն է՝ հանուն որի Ռուսաստանը կփորձի ճնշումներ գործադրել: Բոլոր կողմերի համար հասկանալի է, որ հնարավոր մաքսակետը բավականին պայմանական բնույթ է կրելու: Ի՞նչ է, իսկապե՞ս Դուք մտածում եք, որ Հայաստանի ներկայացուցիչներն այնտեղ իրական մաքսային աշխատանք են իրականացնելու, այնտեղ հերթեր են գոյանալու. դա ձևական ինչ-որ կետ է լինելու Ղազախստանին հանգստացնելու և չգրգռելու համար: Չէ՞ որ Ղազախստանին պետք է ինչ-որ փաստարկ ներկայացնել, Ղազախստանը լուրջ գործընկեր է, ուստի անհրաժեշտ է ցույց տալ, որ նրա շահերը ևս հաշվի են առնվում: Իմ կարծիքով՝ այս ողջ եվրասիական ինտեգրացիան տնտեսության մասին չէ, որպեսզի մենք հենց այս հարցերը քննարկենք: Սա հերթական ապացույցն է այն բանի, որ Ռուսաստանը ԼՂ ստատուս քվոն չի ցանկանում   փոխել, եթե դիտարկենք ռազմաքաղաքական իրավիճակը, իսկ Հայաստանը կարևոր է՝ որպես ռազմավարական գործընկեր Կովկասում: Այս պրոյեկտներում ես հեղափոխական տնտեսական նշանակություն չեմ տեսնում, նույնը վերաբերելու է այս կետին. պետք է, չէ՞, Նազարբաևի հետ որևէ կոմպրոմիս գտնել: Եղան որոշակի էմոցիոնալ գնահատականներ, որոնք արտահայտվեցին, օրինակ, Ժիրինովսկու կողմից: Դրանք՝ մի կողմ, բայց ծերուկին պետք չէ վիրավորել, անհրաժեշտ է որոշակի միջոցներ ձեռնարկել: Ես կարծում եմ, որ սա մաքուր ձևականություն է լինելու, ֆորմալ ինչ-որ բան, որը թույլ է տալիս ենթադրել, որ պրոյեկտներում պահպանվում է ինչ-որ համաձայնություն, կոնսենսուս:

– Ըստ Ձեզ՝ Ձեր նշած անհրաժեշտ միջոցները հնարավոր կլինի՞ ձեռնարկել մինչև հոկտեմբերի 10-ը, երբ նախատեսվում է Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը:

– Ես չեմ կարծում, որ մինչև հոկտեմբերի 10-ը ինչ-որ բան որոշակի և հստակ կդառնա: Իմ կարծիքով՝ այդ ստորագրությունը կհետաձգվի: Բայց ևս մեկ անգամ կրկնեմ. այս իրավիճակում կարևոր է ոչ թե վերջնական նպատակը՝ կմիանա՞ Հայաստանը, թե՞ ոչ, այլ այն ազդանշանը, որ Հայաստանը Ռուսաստանի կարևոր գործընկերն է:

– Միանալով եվրասիական պրոյեկտներին՝ ի՞նչ է ստանում Հայաստանը, և ամենակարևորը՝ ամրապնդվելո՞ւ, թե՞ թուլանալու են Հայաստանի դիրքերը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում:

– Տեղի կունենա ոչ մեկը, ոչ մյուսը, աջակցություն կլինի ստատուս քվոյին, որը կա: Այդքանը: Ես չեմ կարծում, որ Ռուսաստան-Արևմուտք դիմակայությունը հանգեցնի նրան, որ առաջանա այդ ստատուս քվոն փոխելու ցանկություն: Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությունը թույլ է տալիս ցույց տալ, որ սա ռուսական հետաքրքրությունների տարածքն է, և որևէ բան փոխել պետք չէ: Այսքանը. որևէ մեկն այստեղ չի հաղթելու կամ պարտվելու:

– Եթե հաշվի առնենք այն, որ Մինսկի խմբում ներգրավված են երկու արևմտյան համանախագահ, իսկ Հայաստանը գնում է եվրասիական ինտեգրացիայի ճանապարհով Ռուսաստանի հետ, որը հակամարտության մեջ է Արևմուտքի հետ, բացառո՞ւմ եք, որ կարգավորման գործընթացում Արևմուտքը սկսի աջակցել Ադրբեջանին: Ռուսաստանի ուժերը կբավականացնե՞ն պաշտպանելու Հայաստանի դիրքերը:

– Արևմուտքը չի սկսի աջակցել Ադրբեջանին՝ մի շարք պատճառներով: Միացյալ Նահանգներում հզոր է հայկական լոբբին, ի՞նչ, աբխազներն ունեն կոնգրեսմեններ, որոնք աջակցում են աբխազներին, իսկ հայերը չունե՞ն. հայերը նաև կառավարությունում իրենց լոբբիստներն ունեն: Ադրբեջանը չի կարող երկրորդ Վրաստան դառնալ Արևմուտքի համար. դա ինձ համար ակնհայտ ու հասկանալի է:

– Կասպից ծովի ավազանի երկրների՝ Ռուսաստանի, Ղազախստանի, Թուրքմենստանի, Իրանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ Ադրբեջանն ու Ռուսաստանը տնտեսական բնույթի կարևոր փաստաթղթեր ստորագրեցին: Որոշ փորձագետների գնահատականներով՝ բացի տնտեսականից՝ այն ունի նաև քաղաքական նշանակություն, քանի որ փաստաթղթերը համագործակցությունը տեղափոխում են ինտեգրացիայի մակարդակ, ինչը չի բացառում Ադրբեջանի ինտեգրացիան եվրասիական ինտեգրացիոն պրոյեկտներին: Որքանո՞վ է հնարավոր Ադրբեջանի անդամակցությունն այդ պրոյեկտներին:

– Ադրբեջանը չի միանա այդ պրոյեկտներին, քանի որ իրենց համար բացարձակապես անիմաստ է: Եթե Ադրբեջանը միանա մի միության, որտեղ կա նաև Հայաստանը, նշանակում է երկրորդ ԱՊՀ-ի ձևավորում, իսկ երկրորդ ԱՊՀ որևէ մեկը չի ցանկանում ձևավորել: Չի կարելի այս ինտեգրացիան դիտարկել որպես մի ավտոմատ գործընթաց, որը ներգրավելու է հետխորհրդային բոլոր երկրներին: Այդ ինտեգրացիան ունի ռացիոնալ նպատակներ: Ռուսաստանին անհրաժեշտ է աշխատող, էֆեկտիվ մի կառույց հետխորհրդային տարածքում: Պետք է հասկանալ՝ ով է դիտարկում այդ հնարավորությունը՝ Պուտի՞նը, թե՞ Պրոխանովը: Սա շատ հստակ պետք է տարանջատել:

– «Կասպյան հնգյակ»-ը ընդունեց 19 կետից բաղկացած մի հռչակագիր, որի կետերից մեկի համաձայն՝ կասպյան հնգյակի ղեկավարներն ընդունում են միմյանց տարածքային ամբողջականությունները: Այսինքն՝ Ռուսաստանն առաջին անգամ ընդունում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որը վտանգավոր է ԼՂ հակամարտության գործընթացում Հայաստանի համար: Ի՞նչ եք մտածում այս մասին:

– Եթե Նյուպորտում Հայաստանը նմանատիպ մի հռչակագրի միացավ, ի՞նչ է՝ դա վտանգավո՞ր էր: Եկեք հասկանանք, որ կան հռչակագրեր ու իրական հետաքրքրություններ, պետք չէ դա դիտարկել որպես մի անհրաժեշտ փաստաթուղթ, որը պետք է իրականացվի: Ռուսաստանը կարող է ստորագրել փաստաթղթեր, որոնք իրականում իր համար ոչինչ չեն արժենա: Ամեն ինչ «մեծական» է արվում, եկեք գիտակցենք դա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում