Լուրեր
Արտագաղթի ավտոբուս․ Աշտարակ-Մոսկվա տրանզիտ

Լեռները տեղի են տալիս ռուսական հարթավայրին: Անծայրածիր հեռուներում կորչում է հայկական ավտոբուսը: Ճանապարհը դեպի Մոսկվա 48 ժամ է, իսկ ռուսական երջանկությունը՝ պարզ. մի կտոր հաց, քնելու տեղ, մի քիչ գումար տնեցիներին, որոնք սպասում են:

Այսպես, մեկ օրվա երջանկությունը տարի է դառնում: Ճակատագիրն է որոշում, ով մնա, ով էլ, մեր հերոսի պես, օրեր կհաշվի, թե երբ է հայրական տուն դառնալու: