Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Ստատուս-քվոյի պահպանումը ձեռնտու է ինչ-որ մեկին. Ռոբերտ Բրադտկե

Ադրբեջանական apa.az կայքի հաղորդմամբ, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադտկեն, ելույթ ունենալով Կարնեգիի վաշինգտոնյան հիմնադրամում Լեռնային Ղարաբաղին նվիրված կոնֆերանսում, հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտությունում ստատուս-քվոյի պահպանումը ձեռնտու է ինչ-որ մեկին:

Ընդգծելով, որ օրեր առաջ է վերադարձել տարածաշրջանից` Բրադտկեն հայտարարել է. «Տարածաշրջանում բնակվողներն արժանի են առավել լավ ու կայուն ապագա ունենալուն, ինչի համար էլ նրանք պետք է օգտվեն բոլոր հնարավորություններից:

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի արժանանում անհրաժեշտ ուշադրության: Այդ հակամարտությունը գտնվում է ոչ թե «սառեցված» վիճակում, այլ` ընթացքի մեջ: Այնտեղ դրությունը դեռևս կայուն չէ, հակամարտությունը մշտապես չի լուսաբանվում մամուլի կողմից:

ԱՄՆ-ը բոլոր ջանքերը գործադրում է խնդրի խաղաղ կարգավորման համար` տվյալ խնդրի շուրջ սերտորեն համագործակցելով մյուս համանախագահ երկրների` Ռուսաստանի ու Ֆրանսիայի հետ:

Հնարավոր է` ստատուս-քվոյի պահպանումը ձեռնտու է ինչ-որ մեկին, սակայն տվյալ իրավիճակը չի երաշխավորում կայունություն»:

Հիշեցնենք, որ անցյալ ամիս «Chatham House» անվանմամբ հայտնի՝ բրիտանական Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի փորձագետ Ջեյմս Նիքսին հայտարարել էր. «Արևմուտքն անհրաժեշտ ուշադրությունը չի դարձնում ղարաբաղյան հակամարտության վրա, թեև այն ամենավտանգավորն է տարածաշրջանում:

Փորձագետների մեծ մասի կարծիքով, ղարաբաղյան հակամարտությունը տարածաշրջանում ամենապայթունավտանգն է, և դրանով նա գերազանցում է աբխազական, հարավօսական, ինչպես նաև մերձդնեստրյան հակամարտություններին:

Եվ չնայած այդ ամենին` Արևմուտքի հայացքը գամված է ոչ թե Ղարաբաղի, այլ` Իրանի, Իրաքի ու Աֆղանստանի վրա: Ես` որպես Կովկասի մասնագետ, դա բացատրում եմ Ղարաբաղի տարածքի փոքրությամբ: Արևմուտքի այդ անտարբերության պատճառով կարող են սարսափելի դեպքեր գրանցվել, ինչին որ ականատես եղանք Ռուանդայում, Կոսովոյում կամ էլ Իրաքում: Այսինքն՝ կարելի է ասել, որ Արևմուտքը ղարաբաղյան հակամարտությանը ուշադրություն կհատկացնի միայն արյուն թափվելուց հետո:

Արևմուտքում ղարաբաղյան հակամարտության մասին շատ քիչ բան գիտեն: Կարելի է կարծել, որ այսպես կոչված մինսկյան գործընթացը գտնվում է մահացած վիճակում: Առավել նպատակահարմար կլիներ, եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահներից մեկի կարգավիճակում, Ֆրանսիայի փոխարեն, հանդես գար ԵՄ-ը:

Սակայն դա էլ բավական չէ. անհրաժեշտ է, որ հակամարտող կողմերն իրենք ցանկանան վերջ դնել հակամարտությանը, տվյալ խնդրին մոտենան ինքնաքննադատաբար և ըմբռնումով վերաբարվեն միմյանց դիրքորոշումներին: Արևմուտքն այս հարցում միայն կարող է որոշ չափով օգնել»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում